«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.06.2026 | 23:16
Ադրբեջանից տասնյակ ընկերություններ կառավարում են Ռուսաստանի «ստվերային նավատորմի» լցանավերը․ OCCRP
04.06.2026 | 22:58
Դուք Օսիպյանին ասել եք թռած, գիտեք` դասալիքների դեմ է պայքարել. Սիմոնյանը` Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 22:43
«Կարապետյանի դատավճի՞ռն է», «Կարդացեք, իմ ձեռագիրը լավ գիտեք». Փաշինյանը` Մարուքյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 22:37
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար Անկարայում «կարմիր գոտիներ» կսահմանի և 40,000 անվտանգության աշխատակիցների կտեղակայի
04.06.2026 | 22:22
Սամվել Կարապետյանը հաղթելու է և տեղափոխվի Հայաստան. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 22:10
Հայկ Մարությանը հեռացավ բանավեճից` բացման խոսքից հետո և Փաշինյանին բանավեճի հրավիրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 21:57
CIES․ Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստները
04.06.2026 | 21:44
Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա
04.06.2026 | 21:30
Եզրափակիչ բանավեճ՝ քաղաքական ուժերի առաջին համարների միջև. ՈՒՂԻՂ
04.06.2026 | 21:20
Բայրամովը հուլիսին Մոսկվա կայցելի
04.06.2026 | 21:07
Չկողմնորոշված ընտրողների մոտ ՔՊ-ն առաջատար է մնում․ ArmES-ի նոր հետազոտությունը
04.06.2026 | 20:53
Քարոզի գինը․ ինչքան փող են ծախսել քաղաքական ուժերն ընտրարշավի վրա
04.06.2026 | 20:39
Գերմանիան առաջին անգամ չի ընտրվել ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ․ դրա համար Բեռլինը մեղադրում է ՌԴ-ին
04.06.2026 | 20:30
ՌԴ-ի հետ տնտեսական պատերազմ չի սպասվում․ չեմ կարծում՝ ՌԴ-ն թշնամական քաղաքականություն կվարի հայ ժողովրդի նկատմամբ․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 20:17
Փաստաբանն ահազանգում է՝ Արթուր Օսիպյանի կյանքի համար լուրջ վտանգ է առկա
Բոլորը

Գումի շուկայում բռնության է ենթարկվել մսավաճառ տղամարդը։ Ոստիկանության տարբեր ծառայողներով շրջապատված քաղաքացու պարանոցը սեղմած կարմիր բերետավորը նրան քարշ է տալիս բերման ենթարկելու համար նախատեսված ավտոմեքենայի մոտ։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները  ոստիկանության մեծաթիվ ծառայողների ուղեկցությամբ այսօր առավոտյան ստուգումներ են իրականացրել Գումի շուկայում և փորձել բռնագանձել սպանդանոցներից դուրս մորթված մսեղենը։ Մսավաճառների դիմադրությունը ոստիկանության տարբեր ծառայողների կողմից բիրտ ուժի կիրառման արժանացավ։

Մի քանի րոպե ոստիկանության կողմից բռնության ենթարկված այս տղամարդու ինքնազգացողությունը վատացավ։ Նա մինչ այդ հայտարարել էր, թե բենզին է լցրել վրան և պատրաստվում է ինքնահրկիզվել։ Չնայած մսավաճառի՝ արտաքնապես անառողջ վիճակին՝  կարմիր բերետավորները շարունակեցին նրան ֆիզիկապես ճնշելով մտցնել ոստիկանական ավտոմեքենան։

Մսի ոչ օրինական վաճառքով զբաղվող տղամադրուն բերման ենթարկեցին ճանապարհը փակած գործընկերների ուղղությամբ ավտոմեքենան վարելով։

Երեք շաբաթ առաջ Ներքին գործերի նախարարության ղեկը Արփինե Սարգսյանի ձեռքն անցնելուց հետո Գումի շուկայում տեղի ունեցածն առաջին աղմկահարույց միջադեպն է ոստիկանների մասնակցությամբ։ Մսավաճառներին ջանասիրությամբ բռությունների ենթարկելու ֆոնին հիշարժան է դառնում Արփինե Սարգսյանի շռայլ խոստումները, երբ ստանձնում էր նախարարի պաշտոնը։ Արդյո՞ք Արփինե Սարգսյանը քաղաքացու համար նոր նվաճում ասելով՝ հենց սա է նկատի ունեցել։ 

Մսավաճառներն ահազանգում են նաև իրենց ուղղությամբ արցունքաբեր գազ կիրառելու մասին։ Սա, իհարկե, Արփինե Սարգսյանի նորամուծությունը չէ, ոստիկանության հին մեթոդներից է, բայց նկատենք, որ մինչ այս  սոցիալական բնույթի ակցիաների ժամանակ արցունքաբեր գազ չէր կիրառվել։ ՆԳՆ-ից անպատասխան թողնելով Factor TV-ի՝ բռնությունների մասին հարցադրումները՝ միայն փոխանցեցին, թե ՍԱՏՄ-ի հետ համատեղ ստուգումներ են իրականացրել Գումի շուկայում և բերման ենթարկել խուլիգանության և դիտավորությամբ գույքը վնասելու մեջ կասկածվող քաղաքացիների։

ՆԳՆ-ն չի մեկնաբանում իր ծառայողների անհարգալից պահվածքը քաղաքացիների նկատմամբ։ Այս ոստիկանը, օրինակ, անհարգալից ձևակերպմամբ՝ «արա»-ով է դիմում քաղաքացիներին։

Ոստիկանության ծառայողներն այսօր չեն բավարարվել միայն ֆիզիկական բռնություն կիրառելով։ Այս կարմիր բերետավորը բղավելով քաղաքացուց պահանջում է իր վրա չնայել, իր իսկ ձևակերպմամբ՝ կլորացած աչքերով։ Սա, թերևս, նոր նվաճում է, նման պահանջ ոստիկանության ծառայողից առաջին անգամ ենք լսում։

Արփինե Սարգսյանն այսօր հանդիպել է ՆԳՆ աշխատակազմի հետ, ներկայացրել իր տեղակալներին․ արդյո՞ք ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին ներկայացնելով՝ զուգահեռաբար հետաքրքրվել է, թե ինչու են նրա ենթակաները բռնություն կիրառում քաղաքացիների նկատմամբ։ Նախարարության տարածած հաղորդագրությունում այս մասին անդրադարձ չկա, իսկ ՆԳՆ խոսնակը փոխանցեց, որ թեմայի վերաբերյալ, բացի վերոնշյալը, այլ մեկնաբանություն չունեն։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը պնդում է՝ ոստիկաններն իրենց անպատիժ են զգում, քանի որ մինչ այս տեղի ունեցած խախտումների համար պատասխանատվության չեն ենթարկվել։  

Ոստիկանության բարեփոխումների հանձնաժողովում նախկինում ընդգրկված Դանիել Իոաննիսյանը, մինչդեռ,  քաղաքացու կողմից ցուցաբերված ուժային դիմադրությանն ի պատասխան ոստիկանության կիրառած ճնշումները տեղին է համարում։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը չնայած արձանագրում է, որ Արփինե Սարգսյանը  բարեխիղճ և պրոֆեսիոնալ է, բայց և նկատում է՝  եթե քաղաքական իշխանությունը նպատակ ունի օգտագործել ոստիկանությանը որպես գործիք, ապա նա ոչինչ անել չի կարող։ Ըստ իրավապաշտպանի՝ Արփինե Սարգսյանին սպառնում է Վլադիմիր Գասպարյան դառնալու վտանգը։

Արդյո՞ք այս  միջադեպի հետ կապված որևէ ոստիկան պատասխանատվության կենթարկվի, արդյո՞ք նոր նախարարը կդրսևորի այլ գործելաոճ, քան իր նախորդը, որի օրոք պատասխանատվության չենթարվեցին «Եռաբլուր»-ում զոհված զինծառայողների մայրերին «ասֆալտին փռած» կամ ՀՅԴ-ական պատգամավորին Երևանի կենտրոնում ծեծի ենթարկած ոստիկանները, պարզ կդառնա առաջիկայում։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան