Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ

Լուրեր

08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
Բոլորը

Դեկտեմբերի 13-ին Ուկրաինայի վրա Ռուսաստանի զանգվածային հարձակման պատճառով Լեհաստանը երկինք է բարձրացրել իր ավիացիան։ Այս մասին հայտնում է Լեհաստանի օպերատիվ հրամանատարությունը։

«Ուշադրություն, Ռուսաստանի Դաշնության՝ թևավոր ու բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով Ուկրաինայի արևմուտքում գտնվող օբյեկտներին հերթական գրոհի պատճառով ռազմական ավիացիան սկսել է գործել մեր օդային տարածքում»,- ասվում է հաղորդագրությունում։

Օպերատիվ հրամանատարությունը տեղակայել է իր տրամադրության տակ եղած բոլոր ուժերն ու ռեսուրսները, բարձրացվել են հերթական զույգ կործանիչները, իսկ ցամաքային հակաօդային պաշտպանության և ռադիոտեղորոշիչ հետախուզության միջոցները բերվել են առավելագույն պատրաստվածության։

Հիշեցնենք, որ այսօր ՌԴ-ն զանգվածային հարվածներ էր հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին։ ՌԴ ՊՆ-ի պնդմամբ՝ այդ հարվածները պատասխան էին Ուկրաինայի կողմից Տագանրոգի ռազմական օդանավակայանի վրա ամերիկյան ATACMS-ով հարձակմանը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի