Վեթինգ ասելով չպետք է հասկանանք մորթել ու ջարդել․ կա անհանգստություն, բայց ամեն ինչ անցնելու է շատ հարթ․ Գրիգոր Բեքմեզյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը խորհրդարանում ԲԴԽ անդամի թեկնածու Գրիգոր Բեքմեզյանից հետաքրքրվեց, թե որն է նրա տեսակետը վեթինգ իրականացնելու հարցում:

Թեկնածուն նշեց, որ որոշ անհանգստություններ ունի, սակայն վստահ է՝ ամեն ինչ անցնելու է շատ հարթ, որովհետև կա կամք և ցանկություն։

«Այստեղ գալուց առաջ «Գուգլում» փորձեցի գտնել վեթինգ որտեղ են արել և ինչպես․ հավատացե՛ք, որևէ նորմալ բան չգտա․ միայն Արգենտինայի օրինակը գտա, որտեղ վեթինգը, կարծես թե, հաջողությամբ էր ավարտվել։ Իմ կարծիքով՝ կարևոր է այստեղ, թե պետությունն ի՞նչ կդնի վեթինգի հիմքում և ինչ սկզբունքներ և մեխանիզմներ  կկիրառի։ Միջազգային փորձը մեզ, այո՛, հուշում է, բայց մեզ ուղղություն չի տալիս․  մենք ինքներս պետք է որոշենք և ընտրենք այն տարբերակը, որը հնարավորություն կտա հնարավորինս անցավ և արդյունավետ ճանապարհով հասնել մեր ուզածին»,- ասաց  Բեքմեզյանը։

ԲԴԽ անդամի թեկնածուն նաև նշեց, որ վեթինգը չպետք է նպատակ ունենա ստիպել դատավորներին հրաժարական տալ․ դրա առաջնային նպատակը պետք է լինի դատավորներին տալ հնարավորություն՝ թոթփվել կոռուպցիայից, կոմպրոմատներից և ազատ աշխատել։

«Վեթինգ ասելով մենք չպետք է հասկանանք՝ կոտրել, մորթել, ջարդել, փշրել ու վերջ»,- ասաց  նա։