Զոհերի առկայության մասին տեղյակ մարդիկ են եղել, որ հեռախոսով ասում էին՝ լավ ա եղել. Յուրի Խաչատուրովի պաշտպան

Լուրեր

08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ի սկզբանե նշանակված են մեղադրյալներ և բոլոր գործողությունները բերում են նրան, որ սույն գործով մեղադրյալները պատասխանատվության ենթարկվեն»,- Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիտին հայտարարեց «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը:

Նրա խոսքով՝ միայն այն հանգամանքը, որ Յուրի Խաչատուրովը եղել է Երևանի կայազորի պետը, վարույթն իրականացնող մարմնի համար հիմք է հանդիսացել վերջինիս մեղադրանք առաջադրել:

«Եթե պայմանականորեն ընդունենք, որ 2008 թվականի մարտի 1-ին եղել են 5.000 կամ 10.000 զինվորականներ Երևանում, ապա հարց է առաջանում՝ ինչո՞վ է պայմանավորված ՀՔԾ-ի բարյացակամ վերաբերմունքը, և ինչո՞ւ նրանք այս գործով դատավարական կարգավիճակ չունեն: Նրանք ևս կատարել են որոշ գործողություններ: Ըստ մեղադրանքի տրամաբանության՝ զինվորականների ներգրավումը եղել է անօրինական, բա նրանք ինչո՞ւ չեն ներգրավվում, ինչո՞ւ պատասխանատվության չեն ենթարկվում: Ու այս տրամաբանությամբ այս գործի քննությունը շարունակվում է»,- ասաց փաստաբանը:

Նրա խոսքով՝ գործի տարիների քննության ընթացքում մարդիկ են եղել, որ տեղյակ են եղել զոհերի առկայության մասին, հեռախոսային խոսակցության ժամանակ միմյանց հետ նշում էին՝ «լավ ա եղել՝ ինչ եղել ա». «Ու էս պարագայում էդ ամեն ինչին գնահատական չի տրվում, ու նշանակովի մեղադրյալների պարագայում փորձում են դատաքննություն իրականացնել»:

Փաստաբանը հիշեց 2018 թվականի փետրվարին դատախազ Կարեն Բիշարյանի հայտարարությունն ԱԺ ամբիոնից, թե նախկին նախագահներին այս գործում ներգրավվելու անհրաժեշտություն չի եղել, գործով ամեն ինչ իրականացվել է, սակայն հայտնի իրադարձությունների հետևանքով նրա և դատախազության դիրքորոշումը փոխվեց: Միհրան Պողոսյանը շարունակում է պնդել, որ Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի: Նա տեղեկացրեց, որ ինքը ևս անհատական դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 300 և 300.1 հոդվածների Սահմանադրականության հարցը քննելու համար: Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովը մեղադրվում է սահմանադարական կարգը տապալելու համար:

Տեսանյութը՝ քիչ անց: