Գյումրիի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել. փոխքաղաքապետ են ընտրել

Լուրեր

08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Գյումրիի ավագանին արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգի հարցերից մեկը փոխքաղաքապետի  ընտրությունն էր: Նախկին փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը, հիշեցնենք, իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից՝ առողջական խնդիրների պատճառով:

Քաղաքապետ Սամվել Բալասանյանը Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում առաջադրել էր Հայկ Սուլթանյանի թեկնածությունը. նա քաղաքապետարանի կրթության բաժնի պետն է:

«Ես առաջարկել եմ Հայկ Սուլթանյանի թեկնածությունը, որի հետ երկար տարիներ աշխատում եմ՝ ոչ միայն քաղաքապետրանում, այլև այլ տեղերում։ Բացի այդ՝ Հայկ Սուլթանյանն աշխատել է տարբեր բաժիններում, հիմա Գյումրի համայնքի կրթության բաժնի պետն է: Մեծ վստահություն ունեմ, որ լավ կաշխատի»,- թեկնածուին ներկայացնելիս ասաց Սամվել Բալասանյանը։

Պատասխանելով ավագանու անդամների հարցերին՝ Հայկ Սուլթանյանը նշեց, որ քաղաքապետի հետ ճանապարհ է անցել, այդ պատճառով էլ համաձայնել է զբաղեցնել փոխքաղաքապետի պաշտոնը:

«Ինչպես պարոն Բալասանյանն ասեց՝ միասին ճանապարհ ենք անցել, այստեղ նաև թիմային գաղափարի խնդիր կա։ Ավելի շատ այս աշխատանքը պատասխանատվություն է, եթե նայեք աշխատավարձի տեսակետից էլ, էական տարբերություն չկա։ Եթե քաղաքապետը գտել է, որ կարող եմ օգտակար լինել, չեմ կարող հրաժարվել»,- ասաց Հայկ Սուլթանյանը։

Ավագանու անդամները միաձայն Հայկ Սուլթանյանին Գյումրիի փոխքաղաքապետ ընտրեցին:

Էմմա Չոբանյան