Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ազգային տոնի առթիվ
Քաղաքականություն
24.06.2019 | 10:45ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ազգային տոնի կապակցությամբ:
«Ուղերձում նախագահը մասնավորապես նշել է, որ Հայաստանը կարևորում է Լյուքսեմբուրգի հետ բարեկամական հարաբերությունները և շահագրգիռ է խորացնել և ընդլայնել փոխշահավետ համագործակցությունը»,- ասված է հաղորդագրությունում: