«Գրոզնիից Թբիլիսի ընդամենը 200 կմ է». Կադիրովը սպառնում է Վրաստանին
Քաղաքականություն
22.06.2019 | 19:12Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը հայտարարություն է տարածել՝ իր անհանգստությունը հայտնելով Թբիլիսիում ընթացող դեպքերի առիթով. գրում է aliq.ge-ն:
«Ուզում եմ հիշեցնել, որ Գրոզնիից Թբիլիսի ընդամենը 200 կմ է: Ռուսաստանում ոչ պաշտոնական տվյալներով գրեթե մեկ միլիոն վրացի է ապրում: Մեր ժողովուրդները բարեկամության և միասնության դարավոր կապ ունեն»,- հայտարարել է Կադիրովը:
Կադիրովի կարծիքով վրաց քաղաքական գործիչներին Ռուսաստանի դեմ լարում են արևմուտքից քաջալերված ուժերը: