Երևանում և Վանաձորում կանցկացվի «Հայաստան – Ինժեներական շաբաթ» խորագրով միջոցառումների շարքը

Լուրեր

08.06.2026 | 13:32
Սոցիալական կրեդիտների մի մասն ուղղելու ենք լրատվամիջոցներին ու ՀԿ-ներին. ֆինանսների նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 13:24
2025 թվականի բյուջեի կատարողականի նախնական քննարկումները ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 13:15
Ուկրաինական ԱԹՍ-ն Ղրիմում հարվածել է Մոսկվա-Սիմֆերոպոլ գնացքին
08.06.2026 | 13:08
Հիմա հենց այն ժամանակն է, որ Եվրամիությունն իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին․ Զելենսկին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
08.06.2026 | 13:03
Վարչական ռեսուրսի չարաշահման դեմ գործիքակազմը բավարար չէ․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:55
ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանի խորհրդարանական ընտրությունները բաց և մրցակցային է անվանել
08.06.2026 | 12:48
ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը՝ ըստ ԿԸՀ-ի նախնական արդյունքների
08.06.2026 | 12:41
«Ականատես» դիտորդական առաքելության ասուլիսը. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 12:40
Ամենամեծ խնդիրն ընտրակաշառքն է եղել․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:34
Որ ուժը որքան ձայն է ստացել. ԿԸՀ նախագահը ներկայացնում է նախնական արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:24
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է խաղաղության և կայունության համար․ Անտոնիո Կոշտան շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 12:19
Էդմեն Շահբազյանի մասնակցությամբ մենամարտը լավագույնն է ճանաչվել UFC-ի մրցաշարում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:10
ԱԺ անցնող ուժերը՝ ըստ նախնական արդյունքների // Ձերբակալվածներ տեղամասի մոտ դանակահարության գործով․ ԼՈՒՐԵՐ
08.06.2026 | 12:03
ՄԻՊ աշխատակազմը ընտրությունների օրը ստացել է 112 հեռախոսազանգ, 65 խնդիր լուծում է ստացել
08.06.2026 | 11:58
Արդյունքներն արտացոլում են հայ ժողովրդի ամուր աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումներին․ Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
Բոլորը
ՀՀ կառավարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի նախաձեռնությամբ Երևանում և Վանաձորում հունիսի 24-28-ը կանցկացվի «Հայաստան – Ինժեներական շաբաթ» խորագրով միջոցառումների շարքը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում հունիսի 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում  ներկայացվեցին միջոցառման մանրամասները։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը, կարևորելով նման մեծամասշտաբ միջոցառման անցկացումը, նշեց, որ այն հնարավորություն է տալիս աշխարհին ներկայացնելու հայկական տեխնոլոգիական ներուժն ու արտադրանքը:
«Այս միջոցառումը, կարելի է ասել, ամբողջությամբ հայկական է, քանի որ խոսնակների մեծամասնությունը, որոնք ելույթ են ունենալու, ցույց են տալու իրենց լուծումները: Միևնույն ժամանակ, կազմակերպություններ են եկել  Եվրոպայից, ԱՄՆ-ից, Աֆրիկայից: Դրանք այնպիսի ընկերություններ են, ինչպիսիք են «Nvidia»-ն, «Nokia»-ն։ Իրենք տեսնելու են այդ մեծ հնարավորությունները, որոնք կան Հայաստանում, հնարավորություն են ունենալու միասին շփվելու, գտնելու համագործակցության տարբեր հնարավորություններ, որոնց արդյունքում մեծ հույսեր ունենք, որ ոլորտը նոր շունչ ու հնարավորություններ կունենա աճելու, նոր նախագծեր ներգրավելու Հայաստան, ինչի արդյունքում նոր աշխատատեղեր կստեղծվեն,-ընդգծեց նախարարի տեղակալը։
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն էլ համոզմունք հայտնեց, որ «Հայաստան- Ինժեներական շաբաթ» միջոցառումների շարքը կդառնա եզակի միջազգային հարթակ, որը կմիավորի տարբեր երկրների տեխնոլոգիական ձեռներեցներին, ինժեներներին, գիտնականներին, առաջատար փորձագետներին, ուսանողներին,  կառավարության ու բիզնեսի ներկայացուցիչներին։ Նմանատիպ միջոցառումները կարևոր են, քանի որ դիրքավորում են Հայաստանը  որպես աշխարհին բարդ և ամբողջական ճարտարագիտական լուծումներ առաջարկող երկիր:
«Ինժեներական ասոցիացիայի» նախագահ Արամ Սալաթյանը նշեց, որ միջոցառումները ընտրվել են թիրախային երեք մոտեցմամբ. ցույց տալ ինժեներական առաջատար այն կիրառական լուծումները, որոնք մշակվում են Հայաստանում, աշխարհին լսելի դարձնել, որ հենց Հայաստանն է դառնում կենտրոն՝ ինժեներական հարցերին լուծում գտնելու համար և երիտասարդությանը ցույց տալ, թե ինչ զարգացում ունի ինժեներությունը Հայաստանում:
PMI Հայաստան  գիտահետազոտական կենտրոնի գործընկերության և պլանավորման ղեկավար Մարիամ Դավթյանն էլ անդրադարձավ հայ գիտական մտքի զարգացման պատմությանը։ Նա նշեց, որ դեռ խորհրդային տարիներից մնացած ժառանգությունը բավականին ծանրակշիռ հիմք ունի, որի հիման վրա ստեղծվում են տեխնոլոգիաներ, որոնք առաջատար են աշխարհում։
«Հայաստան – Ինժեներական շաբաթ»-ը կհամախմբի շուրջ 500 մասնակցի՝ աշխարհի տարբեր երկրների պետական, գիտահետազոտական, կրթական կազմակերպություններից, նորաստեղծ և կայացած ինժեներական ընկերություններից։
Շաբաթվա ընթացքում Երևանում և Վանաձորում կազմակերպվող ցուցահանդեսային հատվածներում տեղական և միջազգային 30 կազմակերպություններ կներկայացնեն իրենց արտադրանքը, լուծումներն ու ծառայությունները: Հունիսի 24- 26-ը կայանալիք մասնագիտական քննարկումները, որոնց մասնակիցների թվում մեծամասնություն են կազմում Հայաստանի լավագույն ինժեներները, նվիրված կլինեն ինքնակառավարվող տրանսպորտային միջոցներին, կիսահաղորդիչների նախագծմանն ու թեստավորմանը, 5G-ին, արդյունաբերական IOT-ին, արհեստական բանականությանը եւ այլն: Զուգահեռ՝ հունիսի 26-ին կկայանա նաև աշխատաժողով՝ Հայաստանի գիտահետազոտական ինստիտուտների ներկայացուցիչների մասնակցությամբ:
«Հայաստան – Ինժեներական շաբաթ»-ի փակումը տեղի կունենա հունիսի 28-ին՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, որտեղ կկայանա շաբաթվա արդյունքների քննարկում՝ պետական ու մասնավոր կառույցների ներկայացուցիչների և փորձագետների ներգրավմամբ և ինժեներական լուծումների ցուցահանդես։
Շաբաթը կամփոփվի բացօթյա ռոք համերգով:
ՀՀ բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարություն