Չեխիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Չեխիայի Խորհրդարանի Սենատի փոխնախագահին

Լուրեր

08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Հունիսի 19-ին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հանդիպում ունեցավ Չեխիայի Խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխի(Milan Štěch) հետ։

«Հանդիպման ընթացքում քննարկվեցին ս․թ․ մայիսի սկզբին Միլան Շտյեխի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարած այցից տպավորություններն ու արդյունքները։

Զրուցակիցները քննարկեցին տնտեսական և հատկապես՝ գյուղատնտեսության ոլորտում հայ-չեխական համագործակցության խորացման և ոլորտում ներդրումների խրախուսման հնարավորությունները, անդրադարձան գյուղական համայնքների զարգացման ծրագրերի կարևորությանը և Հայաստանում զբոսաշրջության ու ոլորտային ենթակառուցվածքների բարելավման հեռանկարներին։

Երկուստեք կարևորվեց նաև երկու երկրների տարածաշրջանների միջև համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը։ Դեսպան Հովակիմյանն ու Միլան Շտյեխը քննարկեցին նաև վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական զարգացումներն ու ընթացիկ բարեփոխումները։ Հանդիպման ավարտին Միլան Շտյեխը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց հայկական կողմին՝ Հայաստան կատարած իր այցը բարձր մակարդակով կազմակերպելու համար»,-ասված է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ։