ՀՀ ԱԻՆ-ի հսկողությամբ Երևանում իրականացվել է մոտ 6 հեկտար խոտածածկ տարածքի այրում

Լուրեր

08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 21-ին ՀՀ մայրաքաղաքի տարբեր տարածքներում իրականացրել է չոր խոտածածկույթի հսկվող այրում: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կանխարգելիչ միջոցառման ժամանակ այրվել է մոտ 6 հեկտար չոր խոտածածկույթ:

«Ստորև ներկայացնում ենք տվյալներ ըստ տարածքների՝ համաձայն կատարման ժամանակացույցի:

Ժամը 10:01-ից մինչև ժամը 17:40-ը ԵՓՎ թիվ 7 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Երևան քաղաքի «Արմենիա» ՀԲԿ-ի հարակից տարածքից դեպի Ֆուչիկի փողոց («Մաշկաբանության և սեռավարակաբանության» ԲԳԿ-ի հարակից թեք լանջ) իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 1,5 հա խոտածածկույթ։

Ժամը 11:02-ից մինչև ժամը 12:31-ը ԵՓՎ թիվ 3 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Երևան քաղաքի Գ.Մահարու փողոցի մոտակայքում, իրականցրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 200 քմ խոտածածկույթ:

Ժամը 11:14-ից մինչև ժամը 13:09-ը ԵՓՎ թիվ 10 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղում` հայկական զորամասի ետնամասում, իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 6000 քմ խոտածածկույթ։

Ժամը 11:36-ից մինչև ժամը 17:55-ը ԵՓՎ թիվ 8 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Երևան քաղաքի հեռուստաաշտարակի մոտակայքում (Սարի Թաղ 10-րդ փողոցի հատված) իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 2 հա խոտածածկույթ:

Ժամը 12:14-ից ԵՓՎ թիվ 4 ՀՓՋ-ից երկու մարտական հաշվարկ Երևան քաղաքի Էրեբունի օդանավակայանի հարակից տարածքում իրականացնում է հերթապահություն։ Հսկողությամբ այրվում է մոտ 1 հա խոտածածկույթ։

Ժամը 12:37-ից մինչև ժամը 17:36-ը ԵՓՎ թիվ 1 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Երևան քաղաքի «Սուրբ Սարգիս» եկեղեցու հարակից տարածքում իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 1,5 հա խոտածածկույթ»,- նշված է հաղորդագրության մեջ: