Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Լուրեր

08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ հունիսի 21-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:

«Ընդգծելով, որ Եվրոպական Միության հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է՝ Տիգրան Ավինյանը կարևորել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մեր երկրում իրականացվող բարեփոխումների համատեքստում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Սվիտալսկին ներկայացրել է ԵՄ պատվիրակության կողմից իրականացվող աշխատանքները Հայաստանում բարեփոխումների գործընթացներին աջակցելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հանրային կառավարման ոլորտի հետ կապված համագործակցությանն առնչվող հարցերին: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների և գործարար կապերի խորացմանն ուղղված քայլերի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում: