Պեսկովը նշել է ՌԴ-ից Վրաստան ավիափոխադրումների վերականգնման պայմանը

Լուրեր

08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
Բոլորը

Ռուսաստանից Վրաստան ավիափոխադրումների վերականգնումը հնարավոր է միայն այդ երկրում իրադրությունը ոչ ռուսատյաց հուն վերադարձնելուց հետո: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Հրապարակված փաստաթղթերից (հուլիսի 8-ից Ռուսաստանից Վրաստան ավիափոխադրումների ժամանակավոր արգելքի մասին նախագահի հրամանագիրը) երևում է, որ հստակ ժամկետ չի արձանագրվել: Խոսքը պարզապես Վրաստանում իրադրությունը ոչ ռուսատյաց հուն վերադարձնելու մասին է: Երբ դա կարձանագրվի, ընդունված որոշումը վերանայելու առիթ կդառնա»,- ասել է Պեսկովը:

Նրա գնահատմամբ՝ առայժմ իրավիճակը, հակառակը, խորացման միտում ունի, «այնտեղ ներքաղաքական ճգնաժամի որոշակի նշաններ կան»: «Դա մեր գործը չէ, դա Վրաստանի ներքին գործն է: Մեր գործն է, երբ դա հակառուսական բնույթ է ստանում: Դա այն է, ինչ մեզ ստիպում է անհանգստանալ»,- հավելել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը:

Պեսկովը հավելել է, որ ոչինչ չգիտի Վրաստանում իրավիճակի հետագա վատթարացման դեպքում լրացուցիչ սահմանափակումների ներդրման ծրագրերի մասին:

Նա, միաժամանակ, չի կարողացել պատասխանել հարցին՝ արդյո՞ք ռուսաստանցի այն զբոսաշրջիկները, որոնց վճարված ուղեգրերը ավիափոխադրումների դադարեցման պատճառով կչեղարկվեն, փոխհատուցում կստանան. «Չեմ կարող պատասխանել այդ հարցին, մանրամասների չեմ տիրապետում»: