Լևոն Յոյլանը չպատասխանեց Արման Բաբաջանյանի աղմկոտ հայտարարություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
19.10.2026 | 20:13
«ՖԼԵՇ»-ը կենթարկվի վարչական պատասխանատվության․ նախատեսվում է շուրջ 28 մլն դրամի տուգանք
19.10.2026 | 20:00
ԱՄՆ-ի հզոր ընկերություններ պատրաստ են ՀՀ-ում ներդրումներ անել․ չեն անի, եթե ՌԴ-ի հետ ատոմակայան կառուցվի․ դա ռիսկ է․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 19:51
ՀՖՖ 29 անդամ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել
19.10.2026 | 19:40
«Անցյալ կատարյալ»-ը հեռավոր երազանքների ցանկից՝ իրականություն․ լրագրող Միլենա Խաչիկյանը գիրք է հրատարակել
19.10.2026 | 19:30
Քաոս, պարետային ժամ․ ինչ է կատարվում Ֆրանսիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 19:21
Թուրքիան Թրամփի գործարքի շրջանակում ռուսական դիզելային վառելիք կստանա
19.10.2026 | 19:14
Քաղաքացու տանը կարմիրգրքյան բեզոարյան այծեր են հայտնաբերվել․ նա պնդել է՝ նվեր է ստացել
19.10.2026 | 19:00
Հարձակում Փաշինյանի աշխատակազմի, ԿԲ-ի և ԿԸՀ-ի համակարգիչների վրա․ սլաքները՝ դեպի Իսրայել և Ադրբեջան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 18:45
Որտեղով է անցել սահմանը 1920-ականներին․ Հայաստանն ու Ադրբեջանը՝ քարտեզներում․ փաստեր, սխալներ և հակասություններ
19.10.2026 | 18:36
Cashback-ի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը
19.10.2026 | 18:32
Համբարձում Մաթևոսյանի և Աստրիդ Շոմակերի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.10.2026 | 18:24
23-ամյա կալանավորը 16 օր է՝ հացադուլի մեջ է․ «Տղաս օգտագործող է, բայց «բառիգ» չէ»
Բոլորը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը խորհրդարանում Հաշվեքննիչ պալատի 2018 թվականի հաշվետվության քննարկման ժամանակ ուշագրավ ելույթ ունեցավ, որը վերաբերում էր կառույցի նախագահ Լևոն Յոլյանին:

«Ես կանգ կառնեմ մի ցցուն փաստի վրա. պարոն Յոլյանն էներգետիկայի նախարարի պաշտոնին է նշանակվել 2016 թվականին, փառք Աստծո՝ կարճ ժամանակով: Այս ուսումնասիրության մեջ ոչ մի խոսք չկա նախարարի պաշտոնում նրա կողմից գործված թալանի մասին «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերում», նրա անմիջական մասնակցությամբ և իմացությամբ տեղ են գտել խայտառակ բացթողումներ ԲԷՑ-ում, փոխարենը պարոն Յոլյանն այս հաղորդման մեջ ներկայացնում է ուսումնասիրություն՝ սկսած 2018 թվականից, և դուրս է թողնում իր պաշտոնավարման ընթացքում կատարված ապօրինությունները»,- ասաց նա:

Բաբաջանյանը հիշեցրեց, որ Յոլյանն օրեր առաջ ասել է՝ ինքն ու իր հետ փոխկապակցված անձինք մի քանի տարի է՝ բիզնեսով չեն զբաղվում: Պատգամավորը մի շարք ընկերությունների անուններ թվարկեց, որոնցում համասեփականատեր են Յոլյանը կամ նրա կինը՝ հարցնելով, թե նրան ծանո՞թ է այդ ընկերությունը: «Ի՞նչ եղավ 2015 թվականի Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում նախատեսված ոսկու հանքավայրի հետ, Ձեր կնոջ՝ Անուշ Ասլանյանի գլխավորած ՍՊԸ-ն ծրագրել էր զբաղվել ոսկու արդյունահանմամբ: Ի՞նչ միջոցներով էիք ձեռնարկել այս բիզնեսը: Պարո՛ն Յոլյան, չեմ գտնում, որ Ձեզ այստեղ հաղորդում տալու և ԱԺ հարցերին պատասխանելու առիթ պիտի տրվեր: Ես անարժանապատիվ մի բան եմ տեսնում այստեղ»,- ասաց նա:

Պատգամավորը շեշտեց՝ այդ հարցերին պիտի պատասխանի իշխանությունը: Նա հույս հայտնեց, որ այս քննարկման ընթացքում կլսեն բարձրացված հարցերի սպառիչ պատասխանները, այլապես ստիպված են լինելու արձանագրել, որ նոր Հայաստանում ոչ միայն չեն բացահայտվում անցյալի հանցավոր դրվագները, այլև թույլ է տրվում, որ դրանց մասնակիցները կարևոր պաշտոն զբաղեցնեն:

«Յոլյանն ամբողջությամբ համապատասխանում է քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցչի չափանիշներին, Ձեզ կոչ եմ անում ամփոփիչ ելույթը հրաժեշտի տեքստ դարձնել, չենք կարող այս կարևորագույն ինստիտուտը, որտեղ փայլուն մասնագետներ են աշխատում, այսպիսի արատավոր բեռով շարունակեք ղեկավարել: Ես Ձեզ իմ կողմից հայտարարում եմ պերսոնա նոն գրատա և ասում եմ՝ հաջողություն»,- ասաց Բաբաջանյանը:

Լևոն Յոյլանը լրագրողների հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել այս հայտարարությունը կամ պատասխանել ցանկացած այլ հարցի: Նշեց միայն, որ շարունակելու է պաշտոնավորել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան