Չգիտեմ՝ ո՞ւմ պատվերով էր․ գուցե մեր նյութերից մեկը վերաբերել է իր բարեկամներից մեկին, դուրը չի եկել․ Լևոն Յոլյանը պատասխանում է Արման Բաբաջանյանին

Լուրեր

19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
19.10.2026 | 22:17
Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
19.10.2026 | 22:00
Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
19.10.2026 | 21:13
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
19.10.2026 | 21:00
ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
Բոլորը

Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը ԱԺ ամբիոնից արձագանքեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթին՝ այն որակելով «սուտ և զրպարտություն»  պարունակող ելույթ։

«Չգիտեմ՝ ում պատվերով էր. փաստերը խեղաթյուրված էին: Գուցե մեր նյութերից մեկը վերաբերում է իրեն կամ իր բարեկամներից մեկին, որը դուրը չի եկել»,- ասաց  Լևոն Յոլյանը՝ ներկայացնելով, իր բնորոշմամբ, փաստեր պատգամավորի մատնանշած ընկերությունների մասին։

««Մարկ ինթերնեշնլ» կազմակերպության մասին տեղյակ պահեմ բոլորիդ, որ 1993-98 թվականներին բնակվել եմ Մոսկվայում: 1994 թվականին տուն եմ ձեռք բերել, որը մինչև հիմա կա ստալինյան շենքում, 1996 թվականին ներդրումներ եմ արել Հայաստանում, Ամիրյան 12-ի վրա գտնվող շենքը, որը ժողովուրդն ասում է Սամսունգի խանութ, եղել է իմ և իմ հետ փոխկապակցված անձի սեփականության մի մասը: «Մարկ ինթերնեշնլը» 96 թվականից սկսել է աշխատել Հայաստանում, եթե նայեք, տվյալները շատ հասանելի են բոլորին: Հիշողությամբ ասեմ, որ 2007 թվականին եղել է երկրի 92-րդ խոշոր հարկատուն, 2008-ին՝ 102-րդը և այլն: Բոլոր փաստերի հետ կապված ես վաղը կամ մյուս օրը պալատի կայքում կտարածեմ, թե ինչի մասին է խոսքը: Ընկերությունը հաջողությամբ աշխատել է մինչև 2013-2014 թվականները, միշտ եղել է 300 խոշոր հարկատուների մեջ, բայց պարզապես չի դիմացել եղած մրցակցությանը: Երբ ես նշեցի՝ 2014-2015 թվականից հետո ես և իմ հետ փոխկապակցված անձինք բիզնեսով չենք զբաղվում, դա նկատի ունեի։ «Մակրո-Երևան» ընկերությունը ևս շուկայում ակտիվ է եղել և Մոսկվայից վերադառնալուց հետո և եղել է խոշոր հարկատուների ցանկում»,- ասաց  Հաշվեքննիչ պալատի նախագահը՝ նշելով, որ կան մի քանի ընկերություններ, որոնք ևս կապվում են իր և իր ընտանիքի հետ, որոնք, սակայն,  արդեն 5 տարի է՝ չեն գործում։

Նա նշեց, որ բիզնեսով չի զբաղվել, բայց մտադրություններ ունեցել է՝ հաշվի առնելով իր հմտությունները։

Անդրադառնալով իր կնոջ կողմից Գեղարքունիքի մարզում ոսկու հանքի շահագործման մտադրության մասին պատգամավորի հայտարարությանը՝ Լևոն Յոլյանը նկատեց, որ իր բարեկամներից մեկը ընդամենը ցանկացել է ոսկու հանքի շահագործման վերաբերյալ ուսումնասիրություն անել, ինչի իրավունքն ուներ։

«Հանքի ուսումնասիրության իրավունքը, դա ոչ ունեցվածք է, ոչ հնարավորություն, դա պարտավորություն է երկրի նկատմամբ՝ անել ներդրում և ուսումնասիրել ընդերքի վիճակը: Ես և իմ մոտիկ բարեկամները շահագործման ոչ մի իրավունք չենք ունեցել»,- ասաց նա: