Չեմ հասկանում՝ 1 տարի առաջ ո՞ւմ ենք մերժել, ինչո՞ւ է Սերժ Սարգսյանի մտերիմը շարունակում պաշտոնավարել․ Արման Բաբաջանյանը՝ Լևոն Յոլյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
19.10.2026 | 20:13
«ՖԼԵՇ»-ը կենթարկվի վարչական պատասխանատվության․ նախատեսվում է շուրջ 28 մլն դրամի տուգանք
19.10.2026 | 20:00
ԱՄՆ-ի հզոր ընկերություններ պատրաստ են ՀՀ-ում ներդրումներ անել․ չեն անի, եթե ՌԴ-ի հետ ատոմակայան կառուցվի․ դա ռիսկ է․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 19:51
ՀՖՖ 29 անդամ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել
19.10.2026 | 19:40
«Անցյալ կատարյալ»-ը հեռավոր երազանքների ցանկից՝ իրականություն․ լրագրող Միլենա Խաչիկյանը գիրք է հրատարակել
19.10.2026 | 19:30
Քաոս, պարետային ժամ․ ինչ է կատարվում Ֆրանսիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 19:21
Թուրքիան Թրամփի գործարքի շրջանակում ռուսական դիզելային վառելիք կստանա
19.10.2026 | 19:14
Քաղաքացու տանը կարմիրգրքյան բեզոարյան այծեր են հայտնաբերվել․ նա պնդել է՝ նվեր է ստացել
19.10.2026 | 19:00
Հարձակում Փաշինյանի աշխատակազմի, ԿԲ-ի և ԿԸՀ-ի համակարգիչների վրա․ սլաքները՝ դեպի Իսրայել և Ադրբեջան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 18:45
Որտեղով է անցել սահմանը 1920-ականներին․ Հայաստանն ու Ադրբեջանը՝ քարտեզներում․ փաստեր, սխալներ և հակասություններ
19.10.2026 | 18:36
Cashback-ի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը
19.10.2026 | 18:32
Համբարձում Մաթևոսյանի և Աստրիդ Շոմակերի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.10.2026 | 18:24
23-ամյա կալանավորը 16 օր է՝ հացադուլի մեջ է․ «Տղաս օգտագործող է, բայց «բառիգ» չէ»
Բոլորը

2007 թվականից Հայաստանի աղքատ բնակչության թիվը պաշտոնական տվյալներով ավելացել է 100 հազարով, իսկ ոչ պաշտոնականով՝ 500 հազարով. 10 տարվա ընթացքում հասարակական բևեռացումը ոչ թե պակասել է, այլ ավելացել․ հարուստներն ավելի են հարստացել, աղքատներն՝ ավելի աղքատացել։

Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ ներկայացնելով այլ վիճակագրական տվյալներ ևս։

«2007 թվականին երկրում գործազկությունը 18․5 տոկոս էր, 2018 թվականին՝ մնացել է նույն մակարդակին։ 2007 թվականի վերջին ՀՆԱ-ն կազմում էր 11․9 մլրդ դոլար, 2017 թ․ վերջը փակել ենք ավելի քիչ՝ 11․5 մլրդ դոլար ՀՆԱ-ով։ Փոխարենը տպավորիչ կերպով աճել  է երկրի արտաքին պարտքը․ 2007 թվականի վերջին այն կազմում էր 1․5 մլրդ դոլար,  2017 թվականի վերջին՝ 6,7 մլրդ դոլար։ Զուգահեռաբար նվազել է ՀՀ-ի մշտական բնակչության թիվը՝ 2007 թվականին՝ այն 3 մլն 230 հազար էր, 2018-ի հունվարի մեկին՝ 2 մլն 972 հազար․ այսինքն 10 տարիների  ընթացքում կրճատվել է առնվազն  260 հազարով։ 2007 թվականի վերջին ՀՀ յուրաքանչյուր բնակչի ուսին կուտակված էր 588 դոլար պարտք, 2017 թվականի վերջին՝ 2254 դոլար կամ 3․8 անգամ ավելի շատ»,- ասաց պատգամավորը՝  նշելով, որ Լևոն Յոլյանը պետական կառավարման համակարգում սկսել է աշխատել հենց  2007 թվականից և ինքը թվարկեց հենց նրա պաշտոնավարման այս ողջ ընթացքի վիճակագրությունը։

«Ես այս քննարկումը ֆարս եմ համարում և տարօրինակ է, որ մեզ էլ մասնակից եք դարձնում այս քննարկմանը։ Չեմ հասկանում՝ մեկ տարի առաջ ո՞վ է մերժել, ինչո՞ւ է միայն նա մերժվել, արդյոք այդ մերժումը վերաբերելի՞ է եղել, թե մերժվողն այդ մարդակուլ համակարգն է եղել, որի առանցքային դերակատարն է եղել նաև Լևոն Յոլյանը»,- ասաց պատգամավորը՝ հարց հնչեցնելով, թե որն է պատճառը, որ Սերժ Սարգսյանի մտերիմ Լևոն Յոլյանը հեղափոխությունից հետո շարունակում է զբաղեցնել այս կարևոր պաշտոնը։

Մանրամասները՝ տեսանյութում։