Մանկապարտեզ չի․ ԱԺ փոխնախագահը՝ Արման Բաբաջանյանի ելույթից հետո դահլիճը լքած Լևոն Յոլյանին

Լուրեր

19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
19.10.2026 | 21:13
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
19.10.2026 | 21:00
ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
19.10.2026 | 20:13
«ՖԼԵՇ»-ը կենթարկվի վարչական պատասխանատվության․ նախատեսվում է շուրջ 28 մլն դրամի տուգանք
19.10.2026 | 20:00
ԱՄՆ-ի հզոր ընկերություններ պատրաստ են ՀՀ-ում ներդրումներ անել․ չեն անի, եթե ՌԴ-ի հետ ատոմակայան կառուցվի․ դա ռիսկ է․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 19:51
ՀՖՖ 29 անդամ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել
19.10.2026 | 19:40
«Անցյալ կատարյալ»-ը հեռավոր երազանքների ցանկից՝ իրականություն․ լրագրող Միլենա Խաչիկյանը գիրք է հրատարակել
19.10.2026 | 19:30
Քաոս, պարետային ժամ․ ինչ է կատարվում Ֆրանսիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 19:21
Թուրքիան Թրամփի գործարքի շրջանակում ռուսական դիզելային վառելիք կստանա
19.10.2026 | 19:14
Քաղաքացու տանը կարմիրգրքյան բեզոարյան այծեր են հայտնաբերվել․ նա պնդել է՝ նվեր է ստացել
Բոլորը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր իր ելույթում անդրադարձավ  Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի գործունեությանը, ԱԺ ամբիոնից թվարկեց ընկերությունների անուններ, որտեղ, ըստ պատգամավորի, բաժնեմաս ունեն Լևոն Յոլյանն ու նրա կինը։

Պատգամավորն իր ելույթի վերջում Լևոն Յոլյանին անվանեց պերսոնա նոն գրատա և նրան խորհուրդ տվեց իր ամփոփիչ ելույթը վերածել հրաժեշտի տեքստի։

Բաբաջանյանի ելույթից  հետո Լևոն Յոլյանը լքել էր նիստերի դահլիճը, իսկ երբ վերադարձավ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նկատեց․

«Պարոն Յոլյան, շնորհակալություն, որ վերադարձաք։ Ես ձեզ խնդրում եմ, ԱԺ պատգամավոր է խոսում և խոսքը վերաբերվում է Ձեզ, ես չեմ պատկերացնում, թե այդ ինչ հրատապ գործ պետք է լինի, որ դուք դահլիճում չլինեք, երբ որ… սա բան չի, մանկապարտեզ չի, որ դուք պետք է դուրս գաք, երբ որ մեծությամբ երկրորդ խմբակցության պատգամավոր է խոսում։ Խնդրում եմ, մի լքեք դահլիճը։ Դա վերաբերմունք է նաև»,- ասաց Սիմոնյանը։