Արման Բաբաջանյանը թվարկեց Լևոն Յոլյանին, նրա կնոջն ու նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին պատկանող ընկերությունների անունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 19:51
ՀՖՖ 29 անդամ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել
19.10.2026 | 19:40
«Անցյալ կատարյալ»-ը հեռավոր երազանքների ցանկից՝ իրականություն․ լրագրող Միլենա Խաչիկյանը գիրք է հրատարակել
19.10.2026 | 19:30
Քաոս, պարետային ժամ․ ինչ է կատարվում Ֆրանսիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 19:21
Թուրքիան Թրամփի գործարքի շրջանակում ռուսական դիզելային վառելիք կստանա
19.10.2026 | 19:14
Քաղաքացու տանը կարմիրգրքյան բեզոարյան այծեր են հայտնաբերվել․ նա պնդել է՝ նվեր է ստացել
19.10.2026 | 19:00
Հարձակում Փաշինյանի աշխատակազմի, ԿԲ-ի և ԿԸՀ-ի համակարգիչների վրա․ սլաքները՝ դեպի Իսրայել և Ադրբեջան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 18:45
Որտեղով է անցել սահմանը 1920-ականներին․ Հայաստանն ու Ադրբեջանը՝ քարտեզներում․ փաստեր, սխալներ և հակասություններ
19.10.2026 | 18:36
Cashback-ի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը
19.10.2026 | 18:32
Համբարձում Մաթևոսյանի և Աստրիդ Շոմակերի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.10.2026 | 18:24
23-ամյա կալանավորը 16 օր է՝ հացադուլի մեջ է․ «Տղաս օգտագործող է, բայց «բառիգ» չէ»
19.10.2026 | 18:18
Էլինա Ավանեսյանը վնասվածք է ստացել
19.10.2026 | 18:10
Իսրայելը 235 մլն դոլարի զենք կմատակարարի Ադրբեջանին //Եկեղեցին դատի է տվել Վաղարշապատի համայնքապետին․ ԼՈՒՐԵՐ
19.10.2026 | 18:05
Այս շաբաթ Միրզոյանն ԱԺ-ի վավերացմանը կներկայացնի TRIPP-ի համաձայնագիրը
19.10.2026 | 17:56
ԱՄՆ-ը Եվրոպային սպառնացել է «կործանարար» պատասխանով, եթե ԵՄ-ն սահմանափակի SpaceX-ի մուտքը եվրոպական շուկա
19.10.2026 | 17:47
Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնության որակավորման փուլին
Բոլորը

«Պարո՛ն Յոլյան, Դուք այստեղ օրեր առաջ ասացիք, որ բիզնեսով Դուք և Ձեզ հետ փոխկապակցված անձինք մի քանի տարի է՝ չեք զբաղվում։ Ձեզ ծանո՞թ է «Մակրո Երևան» ՍՊԸ-ն։ Այս ընկերությունը զբաղվում է անշարժ գույքի առք ու վաճառքով, իսկ ավելի ուշ շինարարական աշխատանքներով զբաղվելու թույլտվություն է ստացել։ Այս ընկերությունում Դուք համասեփականատեր եք նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ։ Ձեզ ծանո՞թ է «Մարկ Ինթերնեյշընըլ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է մեծածախ և մանրածախ էլեկտրատեխնիկայի վաճառքով, իսկ այստեղ Ձեր կինը համասեփականատեր է նույն Ալիկ Սարգսյանի և ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Մխիթարյանի հետ։ Ի՞նչ եղավ  2015 թվականին Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վարչական տարածքում նախատեսված ոսկու հանքի հետ։ Ձեր կնոջ՝ Անուշ Ասլանյանի գլխավորած ընկերությունը դեռ 2015 թվականին ծրագրել էր զբաղվել ոսկու արտահանմամբ։ Ի՞նչ միջոցներով էիք ձեռնարկել այդ բիզնեսը»,- Ազգային ժողովում դիմելով  Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանին՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Պատգամավորը նշեց, որ ինքն այս ամենի մեջ անարժանապատիվ բան է տեսնում, որի պատասխանը պետք է  տա իշխանությունը։

«Հույս ունեմ, որ կլսենք այս հարցերի սպառիչ պատասխանները, հակառակ դեպքում՝ կարձանագրենք, որ նոր Հայաստանում ոչ միայն չեն բացահայտվում անցյալի հանցավոր դրվագները, այլ թույլ են տալիս, որ դրանց մասնակիցները կարևոր պաշտոններ զբաղեցնեն։ Իմ սեփական վերլուծությամբ՝ կարող ենք պնդել, որ Լևոն Յոլյանը համապատասխանում է քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցչի չափանիշներին և, ուրեմն, պարո՛ն Յոլյան, կոչ եմ անում Ձեր ամփոփիչ ելույթը հրաժեշտի տեքստ դարձնել։ Ես Ձեզ իմ կողմից հայտարարում եմ persona non grata և ասում հաջողություն»,- ասաց Արման Բաբաջանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։