Լիլիթ Արզումանյանն ընտրվեց «Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի» ռեկտոր, իսկ Փաշինյանը հիշեցրեց՝ շենքի շրջակայքն իր ձեռքերով է մաքրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
Բոլորը

Կառավարության հունիսի 27-ի նիստում գործադիրի անդամները հավանություն տվեցին «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին» որոշման նախագծին։

Ըստ այդ նախագծի՝ առաջարկվում էր հիմք ընդունել ինստիտուտի խորհրդի որոշումը և Լիլիթ Սևակի Արզումանյանին  ընտրել ինստիտուտի ռեկտոր:

Կառավարությունը որոշման նախագիծը հաստատեց։

Կառավարության նիստին մասնակցող Լիլիթ Արզումանյանը շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին և Կառավարության անդամներին՝ այս որոշման նախագծին հավանություն տալու համար և հիշեցրեց, որ Կառավարությունից ավելի վաղ խնդրել էր 10 միլիոն դրամ՝ ինստիտուտի՝ վատ վիճակում գտնվող շենքը վերանորոգելու համար: Նորընտիր ռեկտորը նշեց, որ գումարն արդեն ստացել են և վերանորոգման մեծ մասն արդեն կատարվել է։

Նիկոլ Փաշինյանն էլ շնորհավորելով Լիլիթ Արզումանյանին ու հիշեցրեց․«Տիկի՛ն Արզումանյան, ես ուզում եմ ասել, որ Ձեր ինստիտուտի շրջակայքը մեկ, թե երկու ամիս առաջ սեփական ձեռքերով եմ մաքրել և հույս ունեմ, որ այդ մաքրությունը կպահպանվի»։

Մանրամասները՝ տեսանյութում։