Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ հունիսի 27-ին Երևանում ընթացող Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը մեկնարկել է Հայաստանի փոխվարչապետ, Հայ-վրացական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Տիգրան Ավինյանի ելույթով:

«Ողջունելով նիստի մասնակիցներին` Տիգրան Ավինյանը նշել է, որ հանձնաժողովի աշխատանքները Հայաստանի ու Վրաստանի միջև երկկողմ բազմաոլորտ համագործակցության զարգացման համատեղ ջանքերի հերթական ապացույցն է՝ ընդգծելով, որ հայ-վրացական կառուցողական գործընկերությունը ներառում է երկկողմ միջպետական կապերի բազմաթիվ կարևոր ուղղություններ, և միանշանակ է, որ միջկառավարական հանձնաժողովն իր գործունեությամբ ևս կծառայի այս համագործակցության խորացմանը։

Տիգրան Ավինյանը համոզմունք է հայտնել, որ հանձնաժողովի աշխատանքների արդյունքում նոր հեռանկարներ կբացվեն բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության, ինչպես նաև մշակույթի, կրթության, առողջապահության և այլ ոլորտներում՝ ընդգծելով, որ հայ-վրացական երկկողմ օրակարգը հագեցած է էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում բազմաթիվ հեռանկարային այնպիսի ծրագրերով, որոնք միտված են նաև մեր երկրների տարանցիկ կարողությունների զարգացմանը։

Նշվել է նաև, որ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը նոր և լավ հիմք է ստեղծում հայ-վրացական հարաբերությունների հետագա ամրապնդման ու զարգացման համար, և Հայաստանի ու Վրաստանի կառավարությունները նոր եռանդով կշարունակեն իրենց արդյունավետ համագործակցությունը՝ ի շահ և ի բարօրություն երկու ժողովուրդների։

 

Ելույթի վերջում ՀՀ փոխվարչապետը hայկական պատվիրակության անունից ևս մեկ անգամ ողջունել է վրաց գործընկերներին և մաղթել բոլորին արդյունավետ և արգասաբեր աշխատանք։

 

Բացման խոսքով հանդես է եկել նաև Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար, Հայ-վրացական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մայա Ցկիտիշվիլին»,- ասված է հաղորդագրությունում: