Ինչո՞ւ պետք է 6 տարեկան երեխան անվճար բուժօգնություն ստանա, իսկ 7 տարեկանը՝ վճարովի․ այստեղ տրամաբանություն չկա․ Արսեն Թորոսյանը՝ նոր նախագծի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության նիստին ներկայացված նախագծերից մեկի շրջանակում անվճար բուժօգնություն ստացող երեխաների խմբի մեջ նախատեսվում է 0-18 տարեկան քաղաքացիներին ներառել։ Ինչո՞ւ պետք է 6 տարեկան երեխան անվճար բուժօգնություն ստանա, իսկ 7 տարեկանը՝ վճարովի․ այստեղ տրամաբանություն չկա։

Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որն այս պահին գործուղման շրջանակում Շվեյցարիայում է։

«Ծրագրի ընլայնման համար միայն այս տարի 1,75 մլրդ դրամ կծախսվի։  Ծրագրի շարունակությունը մյուս տարվա պետական  բյուջեով կկազմակերպվի»,- նշեց առողջապահության նախարարը։

Նրա խոսքով՝ անկախ Հայաստանի  պատմության ընթացքում առողջապահության ոլորտում նման լայնածավալ բարեփոխումներ և ֆինանսական ներդրումներ երբևէ չեն եղել, հակառակը՝ առողջապահությունից միշտ գումար է վերցվել։

«Այսօր մենք 12 մլրդ դրամի հավելյալ միջոցների տրամադրում ունենք, որից 9,5 մլրդ դրամը բժշկական ծառայությունների տրամադրման համար է օգտագործվելու, 2,5 մլրդը՝ կապիտալ ծախսերի։ Դրանից 2 մլրդը կտրամադրվի սարքավորումների ձեռքբերման համար, իսկ 500 միլիոնը՝ նախագծերի նախահաշվային փաստաթղթերի ձևակերպմանը, որի արդյունքում հետագայում մոտ 15  բժշկական կենտրոն կվերանորոգվի՝ 13-ը՝ մարզերում, երկուսը՝ մայրաքաղաքում»,- ընդգծեց Արսեն Թորոսյանը։

Ըստ նրա՝ առողջապահության ոլորտում տեղի ունեցող հիմնական փոփոխությունը սրտի վիրահատություններից և նորագույն թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններից օգտվող քաղաքացիների խմբի ընդլայնումն է։

«Այդ խմբում այսուհետ կներառվեն նաև  առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցողները, ժամկետային և մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների ընտանիքի անդամները, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքի անդամները։ Փաստացի՝  մենք 230 հազար քաղաքացիների խմբին ևս 500 հազար ենք ավելացնում»,- ընդգծեց նախարարը։

Արսեն Թորոսյանը հավելեց, որ աշխատանքներ են տարվում նաև մանկական նյարդաբուժության և մեծահասակների նյարդավիրաբուժության ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան