Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին կրկին հեռացրել են պարտականությունների կատարումից: Համապատասխան որոշումն ընդունել է երկրի Սահմանադրական դատարանը, գրում է «Իզվեստիան»: ՍԴ նախագահ Միխայ Պոալելունժը նշել է, որ Դոդոնին լիազորություններից զրկել են, քանի որ նա հրաժարվում է սատարել խորհրդարանի հաստատած օրինագծերը: Սահմանադրական դատարանի որոշումը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Խոսքը հինգ օրենքների մասին է, որոնց թվում …