Արցախի խնդիրն ու վիզաների ազատականացման հարցը Զոհրաբ Մնացականյանը քննարկել է Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Հայաստանն ու Մալթան  փոքր երկրներ են և միասին ձգտում են խորացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը։

Թեև Եվրամիության հետ մեր առևտրային շրջանառությունն այդքան մեծ չէ, սակայն ԵՄ անդամ Մալթայի հետ մեր հարաբերություններում կարողացել ենք ի հայտ բերել  նոր և այնպիսի ոլորտներ, որտեղ կարող ենք իրականացնել հետաքրքիր ծրագրեր, որոնցից է, օրինակ, մեր ունեցած բարձր տեխնոլոգիաների, խելացի ինովացիոն ծրագրերի զարգացման փորձը, ինչը շատ լավ հիմք է Մալթայի հետ աշխատելու համար։

Այս մասին այսօր Հայաստան ժամանած  Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց  ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Մենք քննարկեցինք խելացի գյուղատնտեսության և այլ ոլորտներում աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ մի շարք հարցեր և հույս ունենք, որ կկարողանանք ելքեր գտնել մեր երկրներն իրար կապելու համար։ Արդեն իսկ առկա է շատ լավ ձևավորված հիմք՝ կրթության և մշակույթի ոլորտում համագործակցության համար։ Մեր հարաբերությունները հիմնված են համաեվրոպական արժեքների վրա, ունենք քաղաքակրթական մեծ պատմություն, պատմականորեն էլ մենք միմյանց ծանոթ ենք դեռ միջնադարից, իսկ դա բավականին լավ հիմք է, որպեսզի մեր երկու երկրների հարաբերությունները զարգանան»,- ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարը՝ նշելով, որ քննարկել են նաև վիզաների ազատականացման և Հայաստանի անվտանգության օրակարգի ամենակարևոր խնդիրները։

«Մենք անդրադարձանք նաև մեր անվտանգության օրակարգի ամենագերակա՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հարցին, և ես առիթ ունեցա ներկայացնել Հայաստանի մոտեցումներն ու դիրքորոշումները։ Այլ հարցերի շուրջ ևս քննարկումներ ենք ունեցել, և այս ամենը ցույց է տալիս, որ մենք օրակարգային հարցերի պակաս չունենք, մեր հանդիպումների շարունակականությունը պահպանելու ենք ՝ ցույց տալով, թե որքան լուրջ են մեր մտադրությունները երկու ժողովուրդների և պետությունների միջև հարաբերությունները խորացնելու առումով»,- ասաց  Զոհրաբ Մնացականյանը՝ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելային։

Մանրամասները՝ տեսանյութում։