Կրկնակի հարկումից խուսափելու համաձայնագրից մինչև Երևանի հետ ուղիղ չվերթ. Մալթայից Հայաստան ժամանած նախարարը ծրագրերն է թվարկում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 20:17
«Մեր նպատակը նոր խոստումներ տալը չէ, այլ ստանձնած պարտավորությունները կատարելը»․ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
Բոլորը

Հայաստան ժամանած Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելան մեր երկիր իր այցը պատմական է համարում և նշում, որ Հայաստանի ու Մալթայի հարաբերությունները գերազանց են։

Այս մասին այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Կարմելո Աբելան՝ շեշտելով, որ ինչպես իր նախորդ, այնպես էլ այս այցի շրջանակում ստորագրվել են տարբեր համաձայնագրեր, որոնք դարակների վրա չեն մնա։

«Որպես ԵՄ անդամ երկիր մենք ակտիվորեն սատարում ենք Հայաստանի ջանքները ԵՄ-ի հետ հարաբերություններում, և այն փաստը, որ մենք վավերացրել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված համաձայնագիրը դեռ նախորդ տարվա սեպտեմբեր ամսին, մեր աջակցության շոշափելի ապացույցն են»,- ասաց Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարարը։

Նա նաև ընդգծեց, որ Մալթայի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը տպավորիչ մակարդակի վրա չէ, ուստի պետք է նոր հնարավորություններ տալ երկու երկրների գործարար համայնքներին՝ ստեղծելով նրանց համար հանդիպումների և փորձի փոխանակման հարթակներ։

«Ինչ վերաբերում է կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրին, ապա այն արդեն վերջնական տեսքի է բերվել և մեր հաջորդ հանդիպման ժամանակ կստորագրվի, ինչը շատ կարևոր գործոն է գործարար համայնքի աջակցության համար։ Կա նաև նպատակ եկող տարի հաստատել ուղիղ չվերթ՝ երկու երկրների միջև»,- ասաց  Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելան։

Մանրամասները՝ տեսանյութում։