Վարչապետի հետ համաձայնության ենք եկել և Օպերային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը Կոնստանտին Օրբելյանի առաջին տեղակալ Կարինե Կիրակոսյանը կլինի։ Այս մասին Կառավարության դիմաց՝ Կոնստանին Օրբելյանին աշխատանքից ազատելու Նազենի Ղարիբյանի որոշման դեմ բողոքի ակցիայի ընթացքում նշեց դիրիժոր Հարություն Արզումանյանը։ Նրա խոսքով՝ վարչապետի հետ համաձայնության են եկել․ թատրոնի աշխատակազմին ներկայացվելու են Օրբելյանին պաշտոնից ազատելու փաստարկները, իրենք էլ կներկայացնեն …

