Հայաստանի տնտեսական դաշտը ընկալել և մարսել է տնտեսական հեղափոխության վերաբերյալ Կառավարության մեսիջները․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 10:39
«Չենք կարող կանգնեցնել քվեարկությունը». Սպիտակի 22/25 տեղամասը հոսանքազրկված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 10:13
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն քվեարկում է 22/25 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 09:28
Հոռոմ գյուղում վթարային ջրանջատում է
29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Բոլորը

Առաջին եռամսյակի տվյալներով արտահանման ոլորտում որոշակի մտահոգություններ կային, սակայն մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ այս տարվա կտրվածքով կունենանք արտահանման ծավալների շոշափելի աճ։ Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, Կառավարության նիստի օրակարգի հարցերի քննարկումից առաջ գործադիրի անդամներին ասաց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շատ կարևոր է արձանագրել, որ արտահանման կառուցվածքում տնտեսության ճյուղերի ազդեցության փոփոխություն է տեղի ունեցել․ եթե նախորդ տարի արտահանման ծավալների մեջ մշակող արդյունաբերության կշիռը կազմում էր  62․8 տոկոս, ապա այս տարի կազմում է 64,6 տոկոս, այսինքն՝ արձանագրվել է աճ՝ 1,8 տոկոսային կետով, իսկ հանքահումքային արտադրանքի արտահանման կշիռը նվազել է՝ կազմելով 25 տոկոս, նախորդ տարվա 27,6 տոկոսի փոխարեն»,- արտահանման ծավալների վիճակագրությունը ներկայացրեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ առաջին հինգ ամիսների տվյալներով, բավական մեծ աճ է (29.5 տոկոս) արձանագրել տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը։

Ըստ Փաշինյանի՝ այս թվերը վկայում են այն մասին, որ Հայաստանի տնտեսական դաշտը ընկալել և մարսել է տնտեսական հեղափոխության վերաբերյալ Կառավարության մեսիջները։

Մանրամասները՝ տեսանյութում։