Միամտություն կլինի կարծել, որ «շուկաների արքաները»՝ ներկրողներ, արտադրողներ, հեշտությամբ կզիջեն իրենց արտոնյալ կամ մենաշնորհային դիրքը և գերշահույթները: «Մենաշնորհների դեմ պայքար. ովքե՞ր են շուկայի հետհեղափոխական խաղացողները» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը: «Միամտություն կլինի նաև ասել, որ խոշոր ներկրողները չեն կլոնավորել իրենց բիզնեսն այլ ընկերությունների անունների տեսքով և շարունակում են նույն հետագիծը: Բայց շուկաների …

