Անհրաժեշտ է ՀՀ-ի և ՌԴ-ի միջև իրավական ոլորտում կապերն առավել սերտացնել. Սերգեյ Կոպիրկինը՝ Արթուր Դավթյանին

Լուրեր

08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում  են, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

«Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր են գնահատվել իրավական ոլորտում երկու երկրների միջև հաստատված հարաբերությունները, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև զարգացող համագործակցությունը, որը լիարժեքորեն արտացոլում է երկու պետությունների դաշնակցային հարաբերությունների բնույթն ու մակարդակը:

ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև պարբերաբար թարմացվող համագործակցության ծրագրերով նախատեսվող միջոցառումները, որոնք շարունակվում են ներկայումս, մեծապես նպաստում են դատախազների մասնագիտական ու որակական հմտությունների կատարելագործմանը, ստեղծում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող աշխատանքային խնդիրները և դրանց լուծման մեխանիզմներն առավել անմիջականորեն և հանգամանալից քննարկելու հնարավորություն:

Պարոն Կոպիրկինը շեշտել է ՀՀ-ի և ՌԴ-ի միջև իրավական ոլորտում կապերի առավել սերտացման անհրաժեշտությունը՝ վերահաստատելով այդ հարցում դեսպանության պատրաստակամությունը:

Անդրադրաձ է կատարվել Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին, ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է դրանց վերաբերյալ ՀՀ դատախազության մոտեցումները, ընդգծել նշանակությունը:

Մտքեր են փոխանակվել Հայաստանում ընթացող հակակոռուպցիոն պայքարի ռազմավարական առաջնահերությունների և խնդիրների շուրջ: Արթուր Դավթյանը շեշտել է հատկապես ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, Հայաստանից հանցավոր ճանապարհով հանված ակտիվների վերադարձման ինստիտուցիոնալ մեխանիզմների ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, որոնք գլխավոր դատախազի գնահատմամբ էապես կնպաստեն կոռուպցիոն հանցագործության դեպքերով քննվող քրեական գործերի արդյունավետությանը, ապօրինի հարստացման կանխմանը, սեփականության իրավունքի պաշտպանության հստակ երաշխիքներով ապօրինի ծագում ունեցող գույքը քաղաքացիադատավարական կարգով բռնագանձման գործընթացի ակտիվացմանը: Արթուր Դավթյանը նշել է, որ միջազգային համագործակցության ոլորտում միջոցներ են ձեռնարկվելու նաև Հայաստանից հանցավոր ճանապարհով դուրս բերված ակտիվների վերադարձման, այդ նպատակով Հայաստանի և այլ երկրների վճիռների փոխադարձ ճանաչման խնդիրները լուծելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՀՀ-ի և ՌԴ-ի միջև իրավական փոխօգնության արդյունավետությունը բարձրացնելուն վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում: