20-րդ դարից՝ 21-րդ դարի նորագույն տեխնոլոգիաներ. Հայաստանը նոր գիտական սարքավորում ունի

Լուրեր

08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Bruker AVANCE 400 NEO ՄՄՌ սպեկտրոմետր նորագույն սարքավորումը լայն հնարավորություններ է  ստեղծում հայ գիտնականների համար և առավելագույնս կիրառվելու է ի շահ ՀՀ քաղաքացիների։

ՀՀ ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն այցելել են ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնիկական կենտրոնի մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոն՝ ծանոթանալու վերջերս ձեռք բերված նոր, ժամանակակից և թանկարժեք սարքավորման հնարավորություններին։

«Սպեկտրոմետրը, որի արժեքը շուրջ 327 մլն. ՀՀ դրամ է, քիմիայի, նյութագիտության, բժշկագիտության և կենսաբանության ոլորտներում կիրառությունների լայն շրջանակ է ապահովում: Այն հնարավորություն է տալիս 20-րդ դարի տեխնոլոգիաներից տեղափոխվել 21-րդ դարի իրականություն։

«Բարձր տեխնոլոգիաների տնտեսություն ունենալու համար նման ներդրումները կարևոր են, և պատահական չէ, որ վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ նման մեծ գումար է հատկացվել մեկ գիտական սարքավորում ձեռք բերելու համար։ Սա կարևոր քայլ է ոչ միայն հետազոտություններ իրականացնելու, այլև կիրառական գիտության ոլորտում առաջընթաց արձանագրելու տեսանկյունից»,-նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Կենտրոնի ավագ գիտաշխատող Ալեքսանդր Շախատունին, գնահատելով սարքի հնարավորությունները, նշել է, որ այն քիմիկոսի համար նույնն է, ինչ աստղագետի համար նորագույն աստղադիտակը:

«Մեր քիմիկոսները միջազգային հեղինակավոր գիտական ամսագրերում հոդվածներ տպագրելու խնդիր ունեին, քանի որ ամսագրերի կողմից գիտական նորամուծությունը հիմնավորելու համար այս սարքավորման կողմից արձանագրված տվյալներն էին անհրաժեշտ։ Այժմ մեր գիտնականների համար, այս առումով, նոր հնարավորություններ են ստեղծվում»,-ընդգծել է ավագ գիտաշխատողը։

Սպեկտրոսկոպիայի մեթոդը հնարավորություն է տալիս որոշել սինթետիկ կամ բնական ծագում ունեցող նյութերի ստերեոքիմիական և տարածական կառուցվածքը, իզոտոպային հարաբերությունները, ուսումնասիրել դինամիկ պրոցեսները, ռեակցիաների մեխանիզմները և կինետիկան, օպտիկական իզոմերների հարաբերությունը, նույնականացնել մետաբոլիտները, խառնուրդները և բաղադրիչների քանակությունները, հետազոտել լայն ջերմաստիճանային տիրույթում միջմոլեկուլային փոխազդեցությունները և հավասարակշռությունները:

Այս սարքավորումը կարող է մանրամասն ուսումնասիրել տարբեր նյութերի, օրինակ՝ ալկոհոլային խմիչքների, դեղերի, դիզելային վառելիքի քիմիական կազմը, և առաջիկայում նախատեսվում է մշակել միջոլորտային համագործակցության այնպիսի ձևաչափեր, որոնք հնարավորություն կտան սարքավորումն առավելագույնս օգտագործել ի շահ ՀՀ քաղաքացիների»,- ասված է հաղորդագրությունում: