Հարավային Կորեայի նախագահը խոստացել է «պայքարել մինչև վերջ»

Լուրեր

08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
Բոլորը

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը, մեկնաբանելով ապստամբության և դավաճանության կասկածանքով իր դեմ սկսված հետաքննությունը, ասել է, որ մտադիր է «պայքարել մինչև վերջ»։ Պաշտոնական հեռուստաուղերձում նա մերժել է իր կամավոր հրաժարականը և բացատրել, որ անցած շաբաթ հայտարարել է ռազմական դրություն՝ «ազգը պաշտպանելու և կառավարության գործերը կարգավորելու համար», փոխանցում է Yonhap-ը։

Ընդդիմությունը ծրագրում է իմփիչմենթի նոր առաջարկը քվեարկության դնել դեկտեմբերի 14-ին։ Անցյալ շաբաթ, իմփիչմենթի առաջին քվեարկությունից առաջ, պետության ղեկավարը հայտարարել է, որ իր պաշտոնավարման ապագայի վերաբերյալ որոշումը վստահում է իշխող կուսակցությանը։ Կուսակցության ղեկավարությունն իր հերթին հանդես է եկել նախագահի «վերահսկվող վաղաժամկետ հրաժարականի» օգտին։

Դեկտեմբերի 3-ին Յուն Սոկ Յոլը ռազմական դրություն է մտցրել՝ բացատրելով, որ դա անհրաժեշտ է՝ կանխելու խորհրդարանը վերահսկող «հյուսիսկորեամետ» ընդդիմության՝ սահմանադրական կարգը խախտելու փորձերը։ Վեց ժամ անց ռազմական դրությունը հանվել է, քանի որ խորհրդարանը դեմ է քվեարկել դրան:

Հետաքննություն է անցկացվում նաև պաշտպանության նախկին նախարար Կիմ Յոնգ Հյունի դեմ, որը, ենթադրաբար, առաջարկել է Յունին ռազմական դրություն մտցնել: Դեկտեմբերի 11-ի գիշերը քննչական մեկուսարանում Հյունն  ինքնասպանության փորձ է արել։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի