Կադիրովը պնդում է, որ Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Չեչնիայի ՆԳՆ հատուկ գնդի զորանոցի վրա

Լուրեր

08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
Բոլորը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է Գրոզնիում ոստիկանական հատուկ գնդի զորանոցին անօդաչու թռչող սարքի հարվածի մասին։ Նա հայտնել է չորս վիրավորի մասին, փոխանցում է Current Time-ը։

«Օդում պայթած անօդաչու թռչող սարքը վնասել է տանիքը և կոտրել ապակիները։ Բեկորների անկման հետևանքով առաջացել է փոքր հրդեհ, որն արագորեն մարվել է։ Շենքը լուրջ վնասներ չի ստացել»,- նշել է Կադիրովը։

Նրա խոսքով՝ չորս ծառայող թեթև վնասվածքներ է ստացել։

Մի քանի լրատվամիջոցներ հայտնել են, որ դեկտեմբերի 12-ի գիշերը Չեչնիայի մայրաքաղաքը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման, այդ թվում՝ չեչենական ընդդիմադիր 1ADAT պարբերականը։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 12-ի առավոտյան հայտնել է, որ Չեչնիայի տարածքում մեկ անօդաչու թռչող սարք է խոցվել։ Ընդհանուր առմամբ, հաղորդվում է դեկտեմբերի 12-ի գիշերը Ռուսաստանի շրջանների երկնքում 16 անօդաչու թռչող սարքի խոցման մասին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի