ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը հայտարարել է Ուկրաինային ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամակցությանը նախապատրաստելու ծրագրի մասին

Լուրեր

08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
Բոլորը

Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ նշանակված չեխ դիվանագետ Պետր Մարեշը հայտարարել է Կիևին ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամակցությանը նախապատրաստելու մտադրության մասին։ «Известия»-ին տված հարցազրույցում Մարեշը նշել է, որ ինքը չի զբաղվելու ռազմական տեխնիկայի մատակարարմամբ, այլ կենտրոնանալու է Ուկրաինային եվրոպական և անդրատլանտյան կառույցներին ինտեգրմանը նախապատրաստելու վրա։

Պետր Մարեշը նաև հանդես է եկել Ուկրաինայում ԵԱՀԿ առաքելության երկարաձգման օգտին, որը գործում էր 2014 թվականից և դադարեցվել է 2022 թվականին։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմի խնդրանքով ինքը կվերահսկի ավելի քան 20 նախագծեր։ Այս պաշտոնը հաստատելու որոշումը կայացվել է աշխատանքային ընթրիքի ժամանակ ԵԱՀԿ 55 մասնակից երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ առանց Ռուսաստանի համաձայնության, որը չի աջակցում կազմակերպության կառուցվածքում նման պաշտոնի հայտնվելուն։

Դեկտեմբերի սկզբին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը թույլատվել է եվրոպական երկրներին ռազմական անձնակազմ ուղարկել Ուկրաինա։

Ըստ Կալլասի՝ ԵՄ-ն կարող է «խաղալ իր դերը», եթե ուկրաինական հակամարտության կողմերը համաձայնության գան հրադադարի շուրջ: Միաժամանակ, եվրահանձնակատարն ընդգծել է, որ «այդ հարցում ընտրությունը, ամեն դեպքում, մնում է Ուկրաինային»։

Նախկինում նման տեսակետ էր հնչեցրել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ CNN-ին տված հարցազրույցում նա ասել էր, որ Ուկրաինան ինքը պետք է որոշի իր դիրքորոշումը տարածքային զիջումների հարցում։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի