ԱՄՆ-ը զգուշացրել է ՌԴ-ի կողմից «Օրեշնիկ»-ով նոր հարձակման հավանականության մասին

Լուրեր

08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Ռուսաստանը կարող է կրկին հարձակվել Ուկրաինայի վրա նոր «Օրեշնիկ» միջին հեռահարության բալիստիկ հրթիռով, զգուշացնում է ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը։ Պենտագոնի փոխխոսնակ Սաբրինա Սինգհը ճեպազրույցում հայտարարել է, որ հարվածը կարող է հասցվել «առաջիկա օրերին»՝ վկայակոչելով ԱՄՆ հետախուզության նոր գնահատականը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նա, միաժամանակ, հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրապարակավ հայտարարել է հերթական «Օրեշնիկ» հրթիռ արձակելու մտադրության մասին։ Վաշինգտոնը ծրագրված հարվածի հնարավոր ժամկետի ու վայրի մասին մանրամասներ չի հաղորդել։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ և՛ Ուկրաինան, և՛ Ռուսաստանի Դաշնությունը փորձում են առավելության հասնել մարտի դաշտում, ինչը կարող է լծակներ տրամադրել պատերազմի ավարտի հնարավոր բանակցություններում։

«Միացյալ Նահանգներն «Օրեշնիկ»-ի օգտագործումը բեկումնային չի համարում ռազմական գործողություններում, սակայն ռուսները փորձում են օգտագործել իրենց ձեռքի տակ եղած բոլոր զենքերը՝ Ուկրաինային վախեցնելու համար»,- հավելել է Սինգհը:

Ըստ նրա՝ Ուկրաինան, պաշտպանվելով ռուսական ռազմական ագրեսիայից, նախկինի պես կարող է հույս դնել ԱՄՆ-ի և աշխարհի մյուս գործընկերների աջակցության վրա։

Ռուսաստանն առաջին անգամ «Օրեշնիկն» օգտագործել է նոյեմբերի 21-ին՝ հարվածելով Դնեպրին։ Նախօրեին էլ Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարձակում էին գործել Տագանրոգի ռազմաօդային բազայի վրա։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հարձակումն իրականացվել է ամերիկյան 6 հեռահար ATACMS հրթիռներով։

Հաղորդվել է նաև, որ հրթիռի բեկորների անկման հետևանքով զինծառայողներ են տուժել, ավերածություններ չկան։ ՌԴ ՊՆ-ն հայտարարել է՝ հարձակումն «անպատասխան չի մնա, համապատասխան միջոցներ կձեռնարկվեն»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի