Աշխարհում գրանցված ծնունդների թիվն աճում է, սակայն 150 միլիոն երեխա դեռևս «անտեսանելի» է․ ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ երեխաների իրավական կարգավիճակի մասին

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոր զեկույցը արձանագրում է առաջընթաց՝ միաժամանակ ընդգծելով բացթողումները, հատկապես Սահարայից հարավ գտնվող աֆրիկյան երկրներում, որտեղ միլիոնավոր երեխաներ դեռևս չունեն իրավական կարգավիճակ։

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի այսօր հրապարակած նոր զեկույցի՝ վերջին հինգ տարում մինչև հինգ տարեկան ավելի քան 500 միլիոն կամ 10-ից 8 երեխայի ծնունդ է գրանցվել. այս ցուցանիշն արտացոլում է ամբողջ աշխարհում իրավական ինքնության ապահովման գործում զգալի առաջընթաց․ տեղեկացնում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից։

Կյանքի ճիշտ սկիզբ. երեխայի ծննդի գրանցման համաշխարհային մակարդակներն ու միտումները, 2024 թվականի թարմացումը, որը հրապարակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի 78-ամյակի կապակցությամբ, 2019 թվականից ի վեր (երբ համաշխարհային գրանցման մակարդակը 75% էր) գրանցված երեխաների թվային վերջին տվյալներն են: Թեև այսօր այն հասել է 77%-ի, մինչև հինգ տարեկան 150 միլիոն երեխա կամ 10-ից 2-ը դեռևս գրանցված չեն և «անտեսանելի» են պետական համակարգերի համար:

Զեկույցում նաև նշվում է, որ ծնունդը գրանցած ավելի քան 50 միլիոն երեխա չունի ծննդյան վկայական: Այս կարևոր փաստաթուղթը համարվում է գրանցման ապացույց և մեծ նշանակություն ունի քաղաքացիություն ձեռք բերելու, քաղաքացիությունից զրկված լինելը կանխելու և երեխաներին ծննդյան պահից իրենց իրավունքներից օգտվելու հնարավորություն ընձեռելու համար:

«Ծննդի գրանցումը երաշխավորում է երեխաների անհապաղ ճանաչումն օրենքով, ինչը հիմք է ստեղծում վնասից և շահագործումից պաշտպանվելու, ինչպես նաև անհրաժեշտ ծառայություններից, ինչպիսիք են պատվաստումները, առողջապահությունը և կրթությունը, օգտվելու համար,- նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը: – Տոնելով երեխաների իրավունքների պաշտպանության 78-ամյակը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը նշում է միլիոնավոր երեխաների՝ օրինական ինքնության իրավունքը իրացնելու կապակցությամբ առաջընթացը, միաժամանակ կոչ անելով ավելի հաստատուն ջանքեր գործադրել՝ ապահովելու ամենուր յուրաքանչյուր երեխայի գրանցումը ծնվելուց անմիջապես հետո»:

Համաշխարհային առաջընթացը հիմնականում պայմանավորված էր նրանով, որ երկրները կարևորում էին ժամանակին գրանցումը, առողջապահական, սոցիալական պաշտպանության և կրթական համակարգերի ուժեղացումը, ավելի մեծ թվով բնակավայրերում ծառայությունների տրամադրումը, գործընթացի թվայնացումը և վճարների վերացումը:

Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանի երկրներում գրանցման ցուցանիշերը հասել են 95 %-ի, Արևելյան և Հարավարևելյան Ասիայի երկրներում՝ 94 %-ի, իսկ Կենտրոնական և Հարավային Ասիայում՝ 78%-ի: Այնուամենայնիվ, Սահարայից հարավ գտնվող աֆրիկյան երկրները զգալիորեն հետ են մնում (51%), ինչը կազմում է աշխարհում չգրանցված երեխաների կեսը (90 միլիոն):

Աշխարհում շատ ընտանիքներ շարունակում են առերեսվել խոչընդոտների՝ կապված պետության պարտավորությունների թերի կատարմամբ, գրանցման հաստատությունների հեռու գտնվելու, հերթերի կամ բազմաթիվ այցերի, գրանցման գործընթացին անտեղյակության, բարձր վճարների և կողմնակի ծախսերի հետ, իսկ որոշ վայրերում՝ սեռի, էթնիկ կամ կրոնական պատկանելության հիմքով խտրականության հետ։

Յուրաքանչյուր երեխայի ճանաչումն ու պաշտպանությունը ապահովելու նպատակով ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում կատարելու հետևյալ հինգ հիմնական գործողությունները.
Յուրաքանչյուր երեխայի գրանցել ծննդի ժամանակ՝ որպես ինքնության իրավական հաստատման առաջնային քայլ։
Հեշտացնել գրանցման գործընթացները՝ բարելավելու ծառայությունների մատուցումը և խթանելու թվային փոխակերպումը:
Կիրառել առողջապահական, սոցիալական պաշտպանության և կրթական ծրագրեր՝ ծննդի գրանցումը խթանելու համար:
Իրականացնել հիմնական իրավական բարեփոխումներ՝ ներառական և արդարացի քաղաքացիական գրանցման և կենսական վիճակագրական համակարգերի ապահովման համար:

Համայնքներին աջակցել իրենց՝ քաղաքացիական գրանցման ծառայությունները որպես իրավունք պահանջում:

«Չնայած առաջընթացին՝ չափազանց մեծ թվով երեխաներ դեռևս հաշվառված չեն՝ դառնալով փաստացի «աներևույթ» կառավարության կամ օրենքի համար,- նշեց Ռասելը: – Յուրաքանչյուր երեխա գրանցվելու և ծննդյան վկայական ստանալու իրավունք ունի, որպեսզի լինի ճանաչված, պաշտպանված և ստանա աջակցություն»։