Պետք է բացառել վենդետաները, ՀՀ-ն չդարձնել «բեսպրեդելի» սև խորշ՝ աշխարհի քարտեզի վրա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 22:20
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
26.11.2026 | 20:24
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
26.11.2026 | 20:13
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստուգել է միջուկային օբյեկտները և խոստացել ավելի շատ միջուկային զենք ստեղծել
26.11.2026 | 20:00
Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեցՀայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։

Փաշինյանը հայտարարեց, որ  այսօր իրենց հասցեին ամենահաճախ հնչող քննադատությունն այն է, որ իշխանությունը թալանվածը ետ բերելու հեղափոխական օրակարգը մոռացության է մատնում։  Փաշինյանն ասաց, որ կտրականապես համաձայն չէ այդ քննադատության հետ։ «2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն, այո՛, տվել է թալանվածը ետ բերելու, հանցագործներին պատժելու խոստում։ Բայց Հեղափոխությունը և անձամբ ես խոստացել ենք նաև, որ Հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանում վենդետաներ չեն լինելու, որ Հայաստանը լինելու է օրենքի և իրավունքի գերակայության երկիր։ Ուրեմն, ինչպե՞ս էինք համատեղելու, այդ՝ թվում է՝ իրար հակասող օրակարգերը։ Իրականում օրակարգերն իրար չեն հակասում և մենք հենց այդ օրակարգերի իրացմամբ ենք զբաղված եղել և շարունակում ենք դրանով զբաղվել․ այն է՝ բացառել վենդետաները, վերադարձնել թալանվածը, պատժել հանցագործներին և Հայաստանի Հանրապետությունը չդարձնել «բեսպրեդելի» սև խորշ աշխարհի քարտեզի վրա, այլ ընդհակառակը՝ օրենքի գերակայությունը դարձնել անշրջելի և ինստիտուցիոնալ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։