Նախորդ տարվա 5 ամիսների համեմատ այս տարի ունենք 254 միլիոն դոլարի ներդրման խոստում՝ 2379 աշխատատեղերի ստեղծմամբ․ ՀՀ վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարությունը հունիսի 27-ի նիստում հավանության արժանացրեց որոշման նախագծեր, որոնցով հարկային արտոնություններ տրվեցին երեք ընկերությունների։

Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն ստացավ  «Մանուկյան կոնյակի գործարանը», որը հիմնվել է 2013 թվականին, իսկ արտադրություն ծրագրում է սկսել 2020 թվականից: Ընկերության արտադրության ծավալները կհասնի 1, 3 միլիարդ դրամի, կստեղծվի 40 աշխատատեղ՝ 260 հազար դրամ միջին աշխատավարձով։

«Ռոյալ Գլաս Գրուպ» ընկերությունը ևս ստացավ հարկային արտոնություն, այս ընկերությունը նախատեսում է իրականացնել 250 միլիոն դրամի ներդրում, կստեղծվի 30 նոր աշխատատեղ, արտադրանքի ծավալը կհասնի 860 միլիոն դրամի: Նշենք, որ այս ընկերությունը  պտղատու այգիներ է հիմնում Կոտայքի մարզում։

Մաքսատուրքից ազատվող հաջորդ ընկերությունը «Քանաքեռի կարի ֆաբրիկա» ընկերությունն է։ Այս ընկերությունը ՀՀ-ում գործում է 1960 թվականից, ներկայումս առկա է 204 աշխատատեղ, որոնց թիվը նախատեսվում է ավելացնել 12-ով։ Արտադրանքի ծավալը կազմելու է 750 միլիոն դրամ։

Այս որոշման նախագծերը Կառավարության հավանությանը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նախագծերի վերաբերայլ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանը ներդրումները խրախուսելու համար ունի բիզնես ծավալող ընկերություններին հարկային արտոնություն տալու գործիք։

«Այս գործիքների կիրառման արդյունքում, եթե համեմատականներ տանենք անցյալ և այս տարվա առաջին 5 ամիսների հետ, ապա կտեսնենք, որ անցյալ տարվա առաջին 5 ամիսներին Կառավարությունն այս գործիքի կիրառմամբ ունեցել է 11 ներդրումային ծրագիր, 35,3 միլիոն դոլարի ներդրումով կամ ներդրման խոստումով, 502 աշխատատեղով։ Այս տարվա  հունվարից մայիսն ընկած ժամանակահատվածում ունենք 25 ներդրումային ծրագիր, 254 միլիոն դոլարի ներդրման խոստումով կամ պայմանով և 2379 աշխատատեղ։ Այսինքն՝ ներդրումների մասով անցյալ տարվա 5 ամիսների հետ համեմատ, այս տարի նույն ժամանակահատվածում ունենք  7 անգամ աճ, աշխատատեղերի մասով՝ 4 անգամ։ Սրանք այն թվերն են, որոնք արտացոլում են որոշակի պատկեր»,- ասաց  Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Կառավարության համար կարևոր պետք է լինի նաև հետամուտ լինել, թե տրված արտոնությունները որքանով են ծառայել իրենց նպատակին։

Մանրամասները՝ տեսանյութում։