Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը ԱԺ ամբիոնից արձագանքեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթին՝ այն որակելով «սուտ և զրպարտություն» պարունակող ելույթ։ «Չգիտեմ՝ ում պատվերով էր. փաստերը խեղաթյուրված էին: Գուցե մեր նյութերից մեկը վերաբերում է իրեն կամ իր բարեկամներից մեկին, որը դուրը չի եկել»,- ասաց Լևոն Յոլյանը՝ ներկայացնելով, իր բնորոշմամբ, փաստեր պատգամավորի մատնանշած ընկերությունների …

