ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը շարունակվում է: Լրագրողների բոյկոտից հետո դատարանը թույլատրեց նրանց ապակեպատ հատվածից ներս մտնել և մասնակցել դատական նիստին: Ներսում Factor.am-ի տեսախցիկը ֆիքսեց, որ ՀՀ երկրորդ նախագահն ընթերցում է Սահմանադրությունը: Այդ ընթացքում նրա պաշտպաններից Արամ Օրբելյանը ներկայացնում էր կալանքի անհիմն լինելու վերաբերյալ միջնորդություն: Լիլիթ Շաբոյան

