Երևանի ընդհանուր իրվասության դատարանում, Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, մեկնարկեց Բարսեղ Բեգլարյանի՝ «Ֆլեշի Բարսեղի» գործով դատական նիստը։ Այսօրվա նիստին հարցաքննվում է գործով տուժող ճանաչված Արման Մկրտումյանը։ Տուժողը դատարանում հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով, որ իր նկատմամբ ոչ միայն ինքնիրավչություն է իրականացվել, այլ նաև խոշոր չափով գումարի շորթում, որի առթիվ ևս հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին։ Արման Մկրտումյանը պատմեց, …

