ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն առաջարկում է դիվանագիտական անձնագրեր տրամադրել նաև մի շարք քաղծառայողների, որոնք արտերկրի հետ են աշխատում: «Տարբեր պետական մարմիններում, գերատեսչություններում, այդ թվում՝ Ազգային ժողովում կան քաղծառայողներ, որոնք երկար տարիներ լրջագույն աշխատանք են կատարում՝ լուրջ դիվանագիտական կարողություններ դրսևորելով, բայց նրանք դիվանագիտական անձնագիր չունեն: Նրանք բազմաթիվ խնդիրներ են ունենում՝ տարրական կազմակերպչական հարցերից մինչև …

