Մի կողմից միլիարդների յուրացումներ, մյուս կողմից` նոր պայմանագրեր. «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի եւ «Սեքյուրիթի դրիմ»-ի մենաշնորհի առեղծվածը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Հետհեղափոխական Հայաստանում ուշագրավ բացահայտումներ եղան արագաչափ և տեսանկարահանող սարքերը սպասարկող «Սեքյուրիթի դրիմ» և «Էլիպս» ընկերությունների գործունեության հետ կապված: Թարմ դեպքն այն էր, որ օգոստոսի 13-ին ձերբակալվեց, իսկ 15-ին՝ կալանավորվեց «Սեքյուրիթի դրիմ» ընկերության սեփականատեր Ալեքսան Զաքարյանը: Քննչական կոմիտեից Factor.am-ին փոխանցել էին, որ նա կալանավորվել է առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու դեպքի առիթով քննվող քրեական գործի շրջանակում: Նույն գործով անցնում են նաև «Էլիպս» ընկերության գլխավոր հաշվապահ Սահականույշ Սահակյանը և «Սեքյուրթեի դրիմ» ընկերության գլխավոր հաշվապահ Արմեն Խանամիրյանը: Նրանք ազատվել են գրավի դիմաց:

«Սեքյուրիթի դրիմ» ընկերության ղեկավարության կոռուպցիոն բացահայտումները սկսվեցին նախորդ տարի տեղի ունեցած իշխանափոխությունից մոտ երկու ամիս անց: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության գործողությունների արդյունքում պարզվել էր, որ 2011, 2013 և 2017 թվականներին Ճանապարհային ոստիկանության և «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության միջև կնքված պայմանագրերի համաձայն՝ պետության գանձած գումարները եղել են 30-70, 50-50 և 10-90 տոկոսային հարաբերակցությամբ՝ հօգուտ «Սեքյուրիթի Դրիմ»-ի: Արդյունքում, «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիփս» ընկերությունների տնօրինությունը հափշտակել է շուրջ 1 մլրդ 15 մլն 869 հազար 600 հարյուր դրամ: Մեկ տարի անց քրեական գործը շարունակվում է, պետությանը պատճառված վնասը չի վերականգնվել:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ Հայաստանի հետհեղափոխական Կառավարությունը, 1 մլրդ 15 մլն չարաշահմանը զուգահեռ, աղմուկի կենտրոնում հայտնված «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի հետ 3 մլրդ 172 մլն դրամի նոր պայմանագիր է կնքել: Պայմանագիրը Ոստիկանությունն ու «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն կնքել են 2019 թվականի հունվարի 25-ին՝ կոռուպցիոն բացահայտումից կես տարի անց:

Որպես «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության իրական սեփականատեր մշտապես նշվել է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի անունը: Ընկերության և Սաշիկ Սարգսյանի փոխկապակցված լինելու մասին տեղեկությունը, սակայն, փաստացի չպարզաբանվեց անգամ նոր Հայաստանում: Չնայած դրան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում մշտապես է օգտագործում «Սաշիկի արագաչափեր» ձևակերպումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից առաջ Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը «Պառլամենտ Մոնիթորինգ» կայքի հետ զրույցում նշել էր, որ Սաշիկ Սարգսյանն արագաչափերի բիզնես չի ունեցել: Վարչապետի ելույթից հետո պատգամավորն իր խոսքերը սրբագրեց:

«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն ոլորտում մենաշնորհային դիրք ունի: Միակն է, որն իրականացնում է ճանապարհային երթևեկության կանոնների պահպանում՝ արագաչափ սարքերի և տեսախցիկների միջոցով: «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Դավիթ Պեդանյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձավ վտանգներին, եթե յուրացումներին զուգահեռ, այնուամենայնիվ, «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ը դադարեցնի իր գործունեությունը:

«Համագործակցությունը պայմանավորված է նրանով, որ այս պահին շուկայում չկա ընկերություն, որ կարողանա այս ծավալով անվտանգության համակարգեր մատուցել պետությանը: Այս պահին չունենք երկրորդ ընկերությունը, եթե «Սեքյուրիթի Դրիմ»-ը դադարեցնի իր աշխատանքը, մենք կունենանք պարալիզացված երթևեկություն»,- ասաց նա:

«Սեքյուրիթի Դրիմ»-ից զատ՝ կրկին երթևեկության ոլորտում ծառայություններ մատուցող և նորից մենաշնորհային դիրք ունեցող մեկ այլ ընկերության խոշոր չարաշահումը բացահայտվեց մի քանի օր առաջ: Գլխավոր դատախազությունը օգոստոսի15-ին հայտնեց, որ 2017-2018 թվականների  ընթացքում Երևանի քաղաքապետարանը, առանց իրավական հիմքի, համայնքային բյուջեից 713 մլն  դրամի չափով «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի վարկային պարտավորություններն է մարել՝ նույն չափի վնաս պատճառելով համայնքին և առաջացնելով ծանր հետևանքներ: Հիշեցնենք, որ «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ն Երևան քաղաքի փողոցները զինում է տեսանկարահանող սարքավորումներով, ճանապարհային նշաններով և համապատասխան գծանշումներով:

«Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Դավիթ Պեդանյանը Factor TV-ի հետ զրույցում չբացառեց, որ 713 մլն դրամի չափով վարկի վճարումը համայնքի ուսերին է թողնվել քաղաքական իշխանության նախկին ներկայացուցիչների իմացությամբ. «Համաձայնություն է եղել, որ հանցավոր կերպով «Փարքինգ Սիթի սերվիս»-ն իր մարելիք վարկի 1.5 մլն դոլարը կյուրացնի: Այն գումարը, որ ընկերությունը պետք է վճարեր որպես վարկ, չէր վճարել ու դրել էր իր գրպանը: Ես կարծում եմ, որ սա առանց վերևի օղակների իմացության չէր լինի»:

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 2016 թվականի նոյեմբերին Երևանի քաղաքապետարանը բանակցություններ է վարել «Փարկինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ընկերությունների հետ՝ վճարովի ավտոկայանատեղերի տեղական տուրքի գանձման արդյունքում առաջացող ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը համայնքային կառույցներին փոխանցելու հարցի վերաբերյալ:  Բանակցությունների ժամանակ արձանագրվել է, որ համայնքն ընդունում է ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնեմասի նվիրատվությունը միայն հեղինակավոր աուդիտորական կազմակերպության կողմից  իրականացրած ուսումնասիրությունից հետո, որը գնահատելու էր «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի կատարած ներդրումները, ակտիվներն ու պարտավորությունները: Մինչդեռ, բանակցային պայմանավորվածության խախտմամբ, առանց «Փարկինգ Սիթի Սերվիս»-ում աուդիտորական գնահատում իրականացնելու, հիմք ընդունելով ստացված խորհրդատվական մի եզրակացություն՝ ընկերության հիմնական միջոցների արժեք է սահմանվել 1 մլրդ 788 մլն դրամը, ինչից հետո, Երևանի ավագանու 2016-ի դեկտեմբերի 21-ի որոշմամբ, ընկերության 100 տոկոս բաժնեմասը որպես նվիրատվություն փոխանցվել է քաղաքապետարանին: Դավիթ Պեդանյանը ենթադրում է, որ բացահայտվել է չարաշահումների մի փոքր մասը:

«Կարծում եմ, որ գումարի չափը մի քանի անգամ պետք է շատ լիներ: Երևանի քաղաքապետարանը վճարովի ավտոկայանատեղերի հետ կապված ունի 3 միլիոն դոլարի վարկ, որը մինչև հիմա չի վճարվել այս յուրացումների պատճառով: Եթե 3 միլիոն դոլարը մնացել է, ուրեմն ես ենթադրում եմ, որ 3 միլիոն դոլարն այն գումարի չափն է, որը յուրացվել է»,- նշում է Դավիթ Պեդանյանը:

Նրա խոսքով՝ ոլորտը պետք է շարունակի սպասարկել մասնավորը, բայց ոչ մեկ ընկերության միջոցով: Մրցակցային պայմաններ ստեղծելու և մենաշնորհը վերացնելու համար, ըստ փորձագետի, դաշտ պետք է մտնեն նոր խաղացողներ: Այնուհանդերձ նշենք, որ այս 1.5 մլն դոլարի չարաշահման բացահայտումից հետո էլ Երևանի քաղաքապետարանը ստիպված է համագործակցությունը շարունակել «Փարքինգ Սիթի սերվիս»-ի հետ: Դավիթ Պեդանյանն ասում է՝ քաղաքային իշխանության ձեռքերը կապված են կնքված պայմանագրի կետերով:

«Պայմանագրի նման բացթողումը նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանինն է: Քաղաքապետարանի նախկին աշխատակիցներ են ներգրավված եղել: Ես հույս ունեմ, որ նախկին պաշտոնյաներ այս գործի շրջանակում կձերբակալվեն: Վճարովի ավտոկայանատեղիների տուգանքները տարիներ շարունակ կազմվել են օրենքի խախտումներով: Դրա սկզբնաղբյուրը եղել է Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչությունը և մասնավոր ընկերությունը, բայց դրան դեռ չեն անդրադարձել»,- ասում է նա:

Վերջերս նման մի խախտման մասին ֆեյսբուքում բարձրաձայնել էր երգիչ Նարեկ Բավեյանը: Նա հայտնել էր, որ վճարել է «կարմիր գծերի» համար նախատեսված տուգանքը, բայց կրկին պարտադրել էին վճարել թույլ տված խախտման համար:

«Գնում եմ քաղաքապետարան, պարզվում է, որ ես իրոք վճարել եմ: Ինձ ասում են՝ հաճախակի է նման բաներ լինում, քանի որ համակարգում խախտումներ կան»,- գրել է երգիչը:

«Կարմիր գծերի» համակարգը ներդրվեց 2012 թվականից: Գծանշված հատվածում ավտոմեքենան 15 րոպե կայանելն արժե 100 դրամ, իսկ չվճարելու դեպքում տուգանքը 5.000 դրամ է: Վարորդներին բարձր գներով ծառայություններ մատուցելուն զուգահեռ՝ «Փարքինգ Սիթի սերվիս»-ը 1.5 միլիոն դոլարի վճարվելիք վարկ էլ թողել է հարկատուների ուսերին: Թե որքանով այս չարաշահման հետ կապ ունեն նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն ու Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ինչպես փորձագետն է նշում, իրավապահների բացահայտումները ցույց կտան:

Նարեկ Կիրակոսյան