Իրենից աշխատանք չեմ խնդրել՝ առավել ևս «աղիողորմ»․հերթական սուտն անակնկալի է բերում․ Հայկ Մարտիրոսյան

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Վարչապետի այս վերջին ստատուսի առաջին մասն ակնհայտորեն վերաբերում է բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանին, իսկ երկրորդը` ինձ:

«Աղիողորմ աշխատանք խնդրող» ասելով վարչապետ Փաշինյանը, կարծում եմ, ինձ նկատի ունի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը, որի գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Քանի որ վարչապետը, փոխանակ պատասխանի իր հասցեին հնչող ամենատարբեր մեղադրանքներին և քննադատություններին ըստ էության, ըստ բովանդակության` անդրադառնալով հատկապես Ամուլսարի խնդրին, անդրադառնում է իր ամենասուր քննադատներին` անձնական և ցածր վիրավորանքներ հնչեցնելով` ընդ որում ասելով բաներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում, անհրաժեշտ եմ համարում արձագանքել դրան:

Քանի որ երկրի վարչապետը` իրեն ժամանակին մեծապես սատարած քաղաքագետի հետ իր մասնավոր շփման հանրայնացման փորձ է անում և այդ ընթացքում դիմում փաստերի էժան և տգեղ այլափոխման` դրանով խախտելով ներանձնական էթիկայի և ճշմարտախոսության բոլոր կանոնները, ապա հանուն ճշմարտության մենք կպարզաբանենք իրականությունը: Եվ չենք ներկայացնի Սոլթ Լեյք Սիթիի հանքի իր երեկվա բերած օրինակի պես իրականությունից շատ հեռու օրինակ, այլ կխոսենք փաստերով:

Ասեմ միայն, որ իրենից աշխատանք չեմ խնդրել: Առավել ևս «աղիողորմ»: Հերթական սուտն անակնկալի է բերում, երբ հասկանում ես, որ ոչ միայն քաղաքական, այլև մասնավոր դաշտում է այդպիսի հնարք կիրառվում:

Ինչ վերաբերում է Արթուր Գրիգորյանին, ապա ասում են, որ նա ամենակոմպետենտ բնապահպանական պաշտոնյան է եղել, որ երբևէ պաշտոնավարել է Հայաստանում:

Ակնհայտորեն, վարչապետի` վարչապետին անվայել այս խիստ անձնական ստատուսի հանգամանքը վերլուծելով, և այսօր դատախազություն-ԱԱԾ նյութեր նախապատրաստելու և ԱԱԾ ինձ հրավիրելու փաստի վրա հիմնվելով` ինձ այլընտրանք չի մնում քան եզրակացնել, որ դրանց միջև ուղղակի կապ կա:

Հատկապես Ամուլսարի հարցում իրեն փաստորեն շատ անհարմարություններ պատճառող երկու անձանց, այդ թվում` ինձ, փոխանակ մասնագիտական դաշտում պատասխանելու` անձնական, ցածր որակումներով անդրադառնալուն զուգահեռ նրանց ԱԱԾ հրավիրելը դժվար է քաղաքական հալածանքի կամ ճնշման փորձ չորակելը:

Ամուլսարը պետք է սար մնա»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարտիրոսյանը Factor.am-ի հետ զրույցում նշել էր, որ եթե վարչապետը այդպիսի ստատուս է գրում, ապա ինքն  ավելին կհրապարակի։