Լիդիանը ոչ մի հանքարդյունաբերական փորձ չի ունեցել, այն ստեղծվել է հենց Ամուլսարի համար. Լևոն Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 14:42
Գյումրիում ՔՊ-ն ցածր վարկանիշ չունի, 2021-ի ընտրությունները բարձր վարկանիշի մասին էին. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 14:33
Բացվել է «Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» հայ-ֆրանսիական միջազգային ցուցահանդեսը
12.12.2024 | 14:23
Թրամփը Սի Ցզինպինին հրավիրել է իր երդմնակալությանը․ CBS News
12.12.2024 | 14:12
Ստորագրվել է Հայաստան-Իտալիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը․ ՀՀ ՊՆ
12.12.2024 | 14:04
ԱՄՆ-ը զգուշացրել է ՌԴ-ի կողմից «Օրեշնիկ»-ով նոր հարձակման հավանականության մասին
12.12.2024 | 13:53
Աշխարհում գրանցված ծնունդների թիվն աճում է, սակայն 150 միլիոն երեխա դեռևս «անտեսանելի» է․ ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ երեխաների իրավական կարգավիճակի մասին
12.12.2024 | 13:44
ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը հայտարարել է Ուկրաինային ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամակցությանը նախապատրաստելու ծրագրի մասին
12.12.2024 | 13:35
Խաղաղության պայմանագրի 2 կետում բաց հարցեր ունենք․ Ադրբեջանի ԱԳ նախարար
12.12.2024 | 13:33
Ռանչպարի սահմանային հատվածում փշալար կա վնասված, ոտնահետքեր են հայտնաբերվել
12.12.2024 | 13:24
Կադիրովը պնդում է, որ Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Չեչնիայի ՆԳՆ հատուկ գնդի զորանոցի վրա
12.12.2024 | 13:15
Մոսկվայում ընթանում է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումը․ ՀՀ-ն ներկայացնում է Մհեր Գրիգորյանը
12.12.2024 | 13:13
Հեսա Նոր տարի է գալիս, կսկսեն ասել՝ 7 օրվա բուդը կերանք, մտածում էինք էս տարի չենք թունավորվի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 13:04
Թբիլիսիում ցուցարարներին պետական հատվածի աշխատողներ են միացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 13:01
Շիրակի մարզպետն ազատվեց աշխատանքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:53
Կառավարության սրահների լույսերը վառած են, միացնող-անջատողն ասում ա՝ պետական փող ա, էլի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Հայկական բնապահպանական ճակատի» անդամ Լևոն Գալստյանի հետ

– Երեկ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, հաստատեց, որ Ամուլսարը կգործարկվի։ Դուք, բնականաբար, համաձայն չեք վարչապետի հետ։ Ի՞նչը Ձեզ չի համոզել։

– Որ կշահագործվի, նման բան չեմ հասկացել վարչապետի խոսքից։ Ես հասկացա, որ այս պահին վարչապետի ունեցած տեղեկատվությունը և ստացված ուղերձները՝ տարբեր կառույցներից և Քննչական կոմիտեից հատկապես, հուշում են, որ խնդիրներ չկան, չեն լինի և չկան այնպիսի իրավական փաստարկներ, որոնք Կառավարության համար հիմք կհանդիսանան դադարեցնել Լիդիանի գործունեությունն Ամուլսարում։ Ես կարծում եմ՝ փաստերը բազմաթիվ են։ Ես նաև նկատի ունեմ բոլորին, որ 2011 թվականից այս հարցերով զբաղվել են։ Նրանք բազմիցս ներկայացրել են փաստեր, թե ինչի հիման վրա այդ տարածքում չի կարելի մետաղական հանք շահագործել։

– Մասնավորապես, Փաշինյանը որտե՞ղ ճիշտ չէր իր նշած փաստերում։

– Ես չեմ ասում, որ ճիշտ չէր։ Փաշինյանն ասում էր այն, ինչ իրեն զեկուցել էր, մասնավորապես, Քննչական կոմիտեն, որը, ըստ էության, խեղաթյուրում է այդ ուսումնասիրության ընդհանուր իմաստը, որընիրենք պատվիրել էին քրեական գործի շրջանակում։ Թեպետ դա էլ չէր կարող Կառավարության համար որոշում կայացնելու հիմք դառնալ:

– Վարչապետ Փաշինյանը երեկ անդրադարձավ մի այսպիսի փաստի՝ Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթի քաղաքում հանքեր կան, և այդ հանքերի հարևանությամբ օլիմպիական խաղեր են անցկացվել։ Այսինքն՝ խնդիր չկա:

– Ես Գուգլում որոնում եմ կատարել, և հասկացել եմ, որ վարչապետի տակ ինչ-որ մեկն ական է դրել։ Եվ այդ պաշտոնյան պիտի բացահայտվի ու պաշտոնազրկվի։ Նա մեր վարչապետին դարձրել է ծաղրի առարկա։ Այո՛, իհարկե, հանքը կա, չեմ ասում չկա։ Հանքը շահագործվել է 1906 թվականից՝ արդեն 100 տարուց ավելի, հանքը գտնվում է քաղաքից մի քանի կմ հեռավորության վրա, լրիվ լեռնագրական և այլ պայմաններ են այնտեղ, բայց դա էլ դնենք մի կողմ։ Երբ նայեք Գուգլում մնացած բոլոր հոդվածները, մոտավորապես 6-7 կետ կա, թե այդ հանքի պատճառով ինչպիսի աղտոտում է եղել ստորերկրյա և մակերևութային ջրերի, և նաև տների բնակիչների հետ խնդիրներ… Քաղաքի ադմինիստրացիան արդեն 20-30 տարի դատավարությունների մեջ է այդ հանքի հետ, մոտավորապես 500 միլիոն դոլար է ծախսվել ինչ-որ գործողությունների համար, վերջերս՝ 46 միլիոն դոլար, գումարած՝ 2001-ից մինչև 2011 թվականը մոտավորապես 15 դեպք է եղել, թե ինչ քիմիական նյութերի արտահոսք է եղել այդ հանքավայրից։ Այսինքն՝ այնքան լրջագույն խնդիրներ ունի այդ հանքը, որ ասում եմ՝ այն մարդը, որն այդ հանքի օրինակն է տվել վարչապետին, շատ վատ բան է արել։ Ես կարդացի Կառավարության սղագրությունը և տեսա, որ շատ պաշտոնյաներ ոչ հավաստի տեղեկություններ են տրամադրում վարչապետին իր բավականին տրամաբանական հարցադրումների առիթով։ Ինքը հարց է տալիս՝ արդյո՞ք պետք է նոր փորձաքննություն, մարդիկ ասում են՝ չէ, հաստատ պետք չի օրենքով։ Փաստաթղթում կա մի օրինակ, որ շատ ակնհայտ է, որը հստակ գրանցում է (սրա մասին հայ գիտնականները վաղուց էին ասում և, բնականաբար, նախորդ իշխանությունները բանի տեղ չէին դրել), որ Լիդիանը ներկայացրել է այսպիսի տվյալներ նախորդ ՇՄԱԳ-ում և այլ փաստաթղթերում, նաև իր կայքում, հիմա այս ընկերությունն ուսումնասիրել է և պարզել, որ դա չի համապատասխանում իրականությանը։ Եթե դա չի համապատասխանում իրականությանը, սա շատ լուրջ հարց է, դրանից են կախված ստորերկրյա ջրերի ուղղությունները, քանակները և ամեն ինչը։ Եթե դա բացահայտվում է, մեր շրջակա միջավայրի գնահատման և նրա վրա ազդեցության մասին օրենքով թույլ է տալիս ուժը կորցրած ճանաչել 2016-ին տված փորձաքննական եզրակացությունը։ Եվ մենք այսօր դիմում ենք ուղարկել Բնապահպանության նախարարություն, որը հիմա այլ անուն ունի, որպեսզի այդ փաստին և օրենքի այդ կետին համապատասխան՝ ուժը կորցրած ճանաչի 2016 թվականի եզրակացությունը։ Օրենքի կետն ասում է, որ եթե եզրակացություն տալուց հետո ի հայտ է եկել նոր էկոլոգիական հանգամանք, ապա եզրակացությունն ուժը կորցրած է ճանաչվում։ Սա նոր էկոլոգիական հանգամանք է, որովհետև Լիդիանը ստորերկրյա ջրերի հոսքի մասին բաներ է գրել, որոնք իրականությանը չեն համապատասխանում։

– Այնուամենայնիվ, ինչպե՞ս եք վերաբերվում այն տեղեկություններին, որ մյուս մետաղական հանքարդյունաբերողներին ձեռք է տալիս Լիդիանի դեմ այս արշավը։

– Այս ինֆորմացիան նույնպես հասել է վարչապետին կա՛մ համապատասխան որոշակի պաշտոնյաներից, կա՛մ այդ ընկերությանը հարակից ֆեյք նյուզերից։ Իրենց շատ ձեռնտու է այնպես ներկայացնել, որ այլ հանքարդյունաբերական ընկերություններն են մեր դեմ աշխատում կամ կան անհավասար պայմաններ։ Դա հետագա հնարավոր արբիտրաժային դեպքերում իրենց համար կարող է լինել խաղաքարտ։ Բայց դա այնքան ծիծաղելի է, որ վաղուց դրա վրա չենք կենտրոնանում։ Մենք բոլորս էլ գիտենք, որ ամբողջ աշխարհի բոլոր մետաղական հանքավայրերը վնաս են հասցնում բնությանը։ Հաճախ անդառնալի վնաս։ Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական, երկրաբանական, ջրագրական և մորֆոլոգիական կառուցվածքը, կենսաբազմազանությունը և բնակչության խտությունը՝ այդ վնասը շատ ավելի մեծ է և վտանգավոր, քան, ասենք, Կանադայում կամ ինչ-որ անապատում, կամ Ռուսաստանի տայգայում։ Հայաստանում գործող հանքավայրերի գործարկման թույլտվությունը ո՛չ այս Կառավարությունն է տվել, ո՛չ էլ նախորդ։ Նրանք շահագործվում են դեռևս Խորհրդային տարիներից։ Ու այդ տարածքներն ստեղծվել են որպես հանքարդյունաբերական գոտիներ, իսկ բնակչությունն այնտեղ գնացել է ապրելու, որպեսզի դառնա հանքարդյունաբերող ընկերության աշխատող։ Այս հանքավայրերը համեմատել Ջերմուկի կողքը բացվող հանքավայրի հետ… Ջերմուկը լրիվ ուրիշ տնտեսական ու սոցիալական միջավայր ունի, կայացած քաղաքի ստատուս ունի, չի կարելի համեմատել ո՛չ Քաջարանի, ո՛չ Ագարակի, ո՛չ Սոթքի, ո՛չ Ալավերդու, ո՛չ Ախթալայի, ո՛չ էլ նույնիսկ Կապանի հետ։ Ու այդ բոլոր հանքավայրերը խայտառակ ձևով աղտոտել են բնական միջավայրը։ Ոչ մեկը նոր Կառավարությանը չի խանգարել այդ հանքավայրերին բերել նոր ստանդարտների դաշտ։ Բայց դա չի նշանակում, որ աղտոտումը կարող ես վերացնել այնպես, որ, ինչպես վարչապետը նշեց, ոչ մի լիտր աղտոտված ջուր այդ հանքից դուրս չգա։ Հանքարդյունաբերության մեջ, ցավոք, նման բան չի լինում։

– Լիդիանը, փաստորեն, երբևէ չի զբաղվել հանքարդյունաբերությամբ։ Ինչո՞ւ, ըստ Ձեզ, Փաշինյանը չի անդրադառնում այս հարցին:

– Բոլորը դա գիտեն իրականում, բայց քանի որ հանրային դաշտում, համացանցային դաշտում հայտնվել են նոր մարդիկ, որոնք կյանքում առաջին անգամ են իրենց թույլ տալիս ինչ-որ բան տեսնել կամ նայել, որ նախորդների ժամանակ չէր թույլատրվում, ու իրենց թվում է, թե մենք երեկ չէ նախորդ օրն ենք սկսել այս գործողությունները, բնապահպանական շարժումը… Մենք 10 տարի զբաղվել ենք բոլոր տիպի բնապահպանական խնդիրներով։ Բազմաթիվ անգամ նշվել է 2010 թվականից, որ Լիդիանը սովորական օֆշորային ընկերություն է, որը բացվել է 2005 թվականին Ջերսի կղզում, և հայտարարել է, որ հանքեր հայտնաբերելու ուղղությամբ ուսումնասիրություններ է անելու Կոսովոյում, Թուրքիայում, Հայաստանում ու Վրաստանում։ Վերջում մնացել է միայն Հայաստանի Ամուլսարի ծրագիրը։ Մյուս ծրագրերը, ըստ էության, կա՛մ չեն իրականացվել, կա՛մ Վրաստանի նման մնացել են ինչ-որ կիսատ, սաղմնային փուլում։ Լիդիանը ոչ մի հանքարդյունաբերական փորձ չի ունեցել, և ես համոզված եմ, չի էլ ունենա:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան