Սպիտակ տունը խստացնում է ապօրինի ներգաղթյալների վիճակը

Լուրեր

29.11.2026 | 22:27
Սպիտակի 12 ընտրատեղամասերի արդյունքներով «Բարոյական արժեքները» հաղթում է ՔՊ-ին․ նախնական տվյալներ
29.11.2026 | 22:15
Բացառում եմ, որ հանրաքվեից հետո Ադրբեջանի կողմից այլ նախապայմաններ լինեն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 22:10
Լեռնավանի ընտրատեղամասերից մեկում «Բարոյական արժեքները» զգալի առավելություն ունի ՔՊ-ի նկատմամբ
29.11.2026 | 22:02
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Մեծաձորում, ամենացածրը՝ Մեծամորում․ ԿԸՀ
29.11.2026 | 21:57
Աշոցքի ՏԻՄ ընտրությունների առաջին արդյունքները․ մի շարք բնակավայրերում բոլոր ընտրողները կողմ են քվեարկել ՔՊ-ին
29.11.2026 | 21:45
Փաշինյանի հարցազրույցը Հանրայինին. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 21:18
ՏԻՄ ընտրություններում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 27 հաղորդում է ստացվել, 8 դեպքով փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին․ ՆԳՆ
29.11.2026 | 21:05
Կապանի ընտրությունների առաջին արդյունքները․ Փարսյանի գլխավորած «Շանթ դաշինքն» առաջատար է
29.11.2026 | 20:44
Ընտրողների ուղղորդում, այլ անձի փոխարեն քվեարկություն և դիտորդների իրավունքների սահմանափակում․ «Ականատեսը»՝ ՏԻՄ ընտրությունների մասին
29.11.2026 | 20:30
Հայտնի է՝ երբ կվառվեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերը
29.11.2026 | 20:20
Փաշինյանը հանցավոր ինքնավստահությամբ ժողովրդի մոտ կարծիք է ձևավորում, որ ընդդիմությունը կողմ է. Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 20:09
Քվեարկությունն ավարտվեց. մեկնարկում է քվեների հաշվարկը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 20:00
«Չեմ կարդացել, բայց դեմ եմ»․ Սահմանադրության նախագծի մասին կարծիքների ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 19:46
Թող իրենց շարքերում վերափոխված հանրապետականներին գտնեն. Գոհար Մելոյանը` Արեն Մկրտչյանի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 19:32
Կառուցողական աշխատանք եմ ակնկալում. ԼՀԿ թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարի պաշտոնակատար Քևին ՄքԱլենանի հայտարարությունը՝ ապօրինի ներգաղթյալներին անսահմանափակ ժամկետով ազատազրկման մեջ պահելու որոշման մասին, լայն քննադատության է արժանացել: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Խնդիրն այն է, որ նույն նախարարության, նույն ծառայության վերահսկողության տակ գտնվելու ընթացքում վեց երեխա է մահացել, և հիմա նրանք հայտնում են, որ կարող են ապահովել իրենց կառույցներում պատշաճ վերահսկողություն: Դա անընդունելի է: Մեր պարտականությունն է՝ պաշտպանել մեր երկրում հայտնված երեխաներին»,- ասում է OneAmerica կազմակերպության փոխտնօրեն Ռոքսանա Նորոզին:

Ներգաղթի խստացման կողմնակիցների կարծիքով՝ նոր կանոնակարգն ուղղված է ապօրինի այն ներգաղթյալների դեմ, ովքեր հավատում են, որ երեխաների հետ անօրինական սահմանն անցնելն իրենց կարող է պաշտպանել տևական ազատազրկումից: ՄքԱլենանի խոսքով, սակայն, նրանք ապօրինի ներգաղթյալ ընտանիքներին երկար չեն նախատեսում ազատազրկված պահել.

«Նոր կանոնակարգը թույլ կտա մեզ ընտանիքներին միասին պահել, ավելի լավ պայմաններում, և ապահովել գործերի արդար քննությունը, որպեսզի օրինախախտները չթաքնվեն երեխաների թիկունքում»:

Վերջին մեկ տարվա ընթացքում Միացյալ Նահանգներ ապօրինաբար ներգաղթել է շուրջ 475.000 ընտանիք: