Դեպի ռուսական քաղաքներ ուղիղ ավիափոխադրումներ կատարելու արգելքի պատճառով հուլիսի 8-ից վրացական Georgian Airways-ը կառաջարկի ուղևորներին Թբիլիսի-Երեւան-Մոսկվա տրանզիտային թռիչքներ, հաղորդում է Նովոստի Արմենիա-ն՝ հղում կատարելով ընկերության հայտարարությանը: «Ինչպես հայտնի է, ընթացիկ տարվա հուլիսի 8-ից ռուսական ավիաընկերություններին արգելվում է իրականացնել օդային փոխադրումներ ՌԴ-ից դեպի Վրաստան: Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ արգելքները կվերաբերեն նաև օդային բեռնափոխադրումներին: Այն …

