Հայաստանի տարածքում հունիսի 23-28-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին կլինի հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 23-25-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի …

