ՀՀ-ում վերահսկող օղակները բացակայում են․ Ոստիկանությունը ենթարկվում է միայն վարչապետին․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Ներքին գործերի նախարարությունն անհրաժեշտություն է, քանի որ երբ վերահսկման օղակները շատ են լինում, այդ վերահսկողությունը լավ է իրականացվում, իսկ ՀՀ-ում այդ վերահսկող օղակները բացակայում են՝ Ոստիկանությունը ենթարկվում է միայն վարչապետին. այս մասին այսօր «Պայքար՝ հանուն Ամուլսարի. գնահատականներ Ոստիկանության գործողություններին» թեմայով թննարկման ժամանակ ասաց հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանը։

«Մենք գտնվում ենք անցումային իրավիճակում, որին բնորոշ են դժգոհությունները։ Բոլոր այն երկրներում, որտեղ մի համակարգից մյուս համակարգի անցում է տեղի ունենում, նման դժգոհություններ լինելու են, իսկ քանի որ մենք հավակնում ենք ժողովրդավարական պետություն լինելուն՝ ցույցեր լինելու են։ Ես հույս ունեմ, որ այն դեպքերը, որոնք տեղի ունեցան Իջևանում և Ամուլսարի հարցով վերջին հավաքի ժամանակ, հենց այս սկզբնական փուլում կկանխվեն, քանի որ հակառակ պարագայում դրանք կբերեն ավելի խորքային խնդիրների, որոնք կվնասեն երկրի իմիջը»,- ասաց  Թաթիկյանը։

Վերջինիս խոսքով՝ ժողովրդավարական երկրում Ոստիկանությունը երբեք չպետք է դիտարկվի որպես ուժ, այն պետք է իրականացնի ծառայություն և ծառայի ժողովրդին՝ հասարակական կարգի ամրապնդմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։