Հարց վարչապետին՝ իսկ ո՞րն է Ձեր գնահատականը ոստիկանական գործողությունների վերաբերյալ․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
Բոլորը

Ոստիկանությունը տարիներ շարունակ նույն մեթոդով  է գործել, հետևաբար զարմանալի չէ, որ Իջևանի կամ Ամուլսարի խնդրով կազմակերպված ակցիաների ժամանակ նրանք ցուցաբերեցին  ոչ համաչափ գործողություններ։ Նշեմ, որ ոստիկանները նման անհամաչափ գործողությունների են դիմում նաև առանձին դեպքերում՝ անկախ այս կամ թեմաներով ակցիաներից. այս մասին այսօր «Պայքար հանուն Ամուլսարի. գնահատականներ Ոստիկանության գործողություններին» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ շեշտելով, որ թավշյա հեղափոխությունից հետո Ոստիկանությունը շարունակում է մնալ նույնը։

«Առավել մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ Ազգային ժողովի այգու տարածքը, որը բացվել էր, հիմա փակվում է․ սա խոսում է այն մասին, որ մեզ մոտ ինստիտուցիոնալացում չկա, և Ոստիկանությունը ցանկացած պահի քաղաքացիների համար կարող է տարածքներ փակել կամ ընտրողաբար թույլ տալ՝ կապված քաղաքական իշխանության վերաբերմունքից»,- ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարը՝ անձամբ վարչապետին հարց ուղղելով. «Ես կուզեի հրապարակայնորեն հարցեր ուղղել անձամբ վարչապետին․ օրինակ՝ ինչպիսին է իր գնահատականը, վերաբերմունքը Ոստիկանության գործողություններին։ Մենք առայժմ հստակ գնահատականներ չենք ստացել»:

Սաքունցն ընդգծեց, որ կա քաղաքական հստակ գնահատականի կարիք, իսկ այդ գնահատականի պատասխանատուն հենց վարչապետն է։

Մանրամասները՝ տեսանյութում։