Դատարանների մուտքերն արգելափակելու՝ վարչապետի կոչին միացած ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը չի ցանկանում գնահատական տալ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը: «Եկեք սպասենք ժամը 12-ին վարչապետի ուղիղ եթերին, նրա խոսքին: Ես անձամբ այստեղ եմ՝ լինելու քաղաքացիների կողքին, իմ ընտրողների կողքին: Մնացած մեկնաբանությունները, կարծում եմ, ճիշտ կլինի տալ վարչապետի ուղիղ եթերից հետո»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Հայկ …

