Վաղն Ամուլսարի փորձաքննությունն իրականացրած «Էլարդ»-ի հետ տեսակապով քննարկում ենք ունենալու. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Այս ամբողջ պատմության մեջ խնդիրն այն է, որ Ամուլսարի հարցը մի քիչ ռացիոնալության դաշտից թեքվել է դեպի էմոցիաների դաշտ, իսկ այս հարցը պետք է քննարկել ռացիոնալության դաշտում: Ջերմուկում բնակիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կրկնում եմ, եթե Ջերմուկի օդին, ջրին, խոտին Ամուլսարի հանքի շահագործումը վնասում է, ուրեմն քննարկելու բան չունենք, իսկ եթե չի վնասում հարց, ինչո՞ւ չեք թողնում, որ աշխատի: Եթե պարզվի, որ Ամուլսարի հանքի շահագործումը վնասում է Ջերմուկի օդը, ջուրը և բուսականությունը, Կառավարությունը 90 օր ժամանակ կտա՝ թերացումները շտկելու համար, եթե չշտկվեն, հանքը կփակվի»,- ընդգծեց վարչապետը:

Նա նշեց, որ վաղն Ամուլսարի փորձաքննությունն իրականացրած «Էլարդ» ընկերության հետ տեսակապով քննարկում է ունենալու, տալու է այդ ընկերության փորձագետներին իրեն ուղղված բոլոր հարցադրումները՝ ստանալով փորձագետներից դրանց պատասխանները:

«Եթե օդն աղտոտվի, այդ հանքը չի կարող աշխատել, դա բացառվում է»,- հայտարարեց Փաշինյանը։

Քաղաքացու դիտարկմանը, որ երբ տարիներ առաջ Ջերմուկում Ամուլսարի հանքի պայթեցման աշխատանքներ սկսեցին, քաղաքում այլևս չերևացին սարյակներ և ծիծեռնակներ, Փաշինյանն արձագանքեց, որ եթե նույնիսկ այդպես է, դա չի կարող կապվել Ամուլսարի հետ։

«Հանքը բացված չի դեռ, ուրեմն՝ ծիծեռնակները նեղացել գնացել են, բայց դա հանքի հետ կապ չունի»,- ասաց  Փաշինյանը՝ նշելով, որ Ջերմուկի բնակիչների հետ մեծ հույսեր է կապում:

Մանրամասները՝ տեսանյութում: