Հանքարդյունաբերություն vs Մշակող արդյունաբերություն. ՏԶՆԿ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը ներկայացնում է ուսումնասիրություն 2018-2019թթ.-ի առաջին կիսամյակում արդյունաբերության դինամիկայի վերաբերյալ:

Արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալները 2019թ.-ի առաջին կիսամյակում 2018թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ 6.9% աճ են արձանագրել՝ կազմելով 900.5 մլրդ ՀՀ դրամ, ընդ որում արտադրանքի արտադրության կառուցվածքում (տե՛ս գծապատկեր 1) ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկել մշակող արդյունաբերությանը՝ 67.2% (605.1 մլրդ ՀՀ դրամ), որը գրանցել է արտադրանքի ծավալների ամենամեծ աճի տեմպը 2018թ.-ի առաջին կիսամյակի համեմատ՝ 8.7%:

Գծապատկեր 1.  Արդյունաբերական արտադրանքի արտադրության կառուցվածքը 2019թ.-ի առաջին կիսամյակում

Արդյունաբերության ծավալների աճին նպաստել են  հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման (159.2 մլրդ ՀՀ դրամ) 6.8%, և ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման (12.8 մլրդ ՀՀ դրամ) 2.7% աճը, քանի որ էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման (123.4 մլրդ ՀՀ դրամ) կտրվածքով 0.3% անկում է արձանագրվել:

Մշակող արդյունաբերության հիմնական ոլորտներից աճ են արձանագրել սննդամթերքի արտադրությունը՝ 7.8%, ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը՝ 16.7%, խմիչքի արտադրությունը՝ 7.9%, ինչպես նաև այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությունը՝ 37.0%:  Իսկ  հիմնային մետաղների արտադրության ծավալների պարագայում 2.5% անկում է գրանցվել, որն էլ բացասաբար է անդրադարձել «ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր»-ի արտահանման ծավալների վրա՝ արձանագրելով 16.0% անկում:

Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման արտադրանքի արտադրության ծավալների 6.7% աճն   ուղեկցվել է «հանքահումքային արտադրանք»-ի ապրանքային խմբի մի շարք ապրանքների արտահանման ծավալների կրճատմամբ: Հանքագործական արդյունաբերությունը ներկայացնող հիմնական արտադրատեսակի՝ պղնձի խտանյութերի պարագայում 2019թ.-ի առաջին կիսամյակում 3.6%-ով ավելի քիչ խտանյութ է արտադրվել (տոննայով), որի վրա իր ազդեցությունն է թողել Ալավերդու պղնձաձուլարանի և «Թեղուտ» ՓԲԸ-ի գործունեության դադարեցումը: Բազիսային ժամանակահատվածի գներն են պայմանավորել իրական ծավալների փոփոխությունը՝ ՀՀ դրամով արտահայտված, քանի որ շուկայական գներով հաշվարկելիս ավելի մեծ անկում կգրանցվեր:

Այսպիսով՝ դիտարկվող ժամանակահատվածում արդյունաբերության ծավալների իրական աճ է արձանագրվել, որը հիմնականում պայմանավորված է եղել մշակող արդյունաբերության կատարողականով: Արդյունաբերության մեջ հանքարդյունաբերության կշիռը նվազել է 1.9 տոկոսային կետով, իսկ մշակող արդյունաբերությունն աճել է 4.1 տոկոսային կետով: Նշենք, որ արդյունաբերության ցուցանիշներն անհամեմատ ավելի խոսուն կլինեին Ալավերդու պղնձաձուլարանի և «Թեղուտ» ՓԲԸ-Ի աշխատանքները չդադարեցնելու պարագայում, քանի որ դրա արդյունքում զգալի կորուստներ գրանցվեցին: